Այսօր Ազգային ժողովում նախ Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, թե Կոնյակի գործարանի վաճառքի դեմ բողոքի տակ 137 հազար ստորագրություն է հավաքվել։ Երկու ժամ անց Խորեն Սարգսյանն ասաց, թե այդ թիվը հասել է 142 հազարի, իսկ արդեն Կոմկուսի խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, թե ստորագրությունների թիվն անցել է 200 հազարից։