Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող ժողինստիտուտի կոոպերատիվի շենքում Եղվարդի ոստիկանապետի, շուրջ 40 պրոֆեսորների եւ դոցենտների հետ միասին բնակվում են նախարարներ Էդուարդ Սանդոյանը, Վահրամ Ավանեսյանը, Գագիկ Եգանյանը, փոխնախարար Ռոբերտ Ամիրյանը, ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը (նախկինում՝ նախարար) եւ «Արարատ-Լադա» ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը։ Այդ շենքից մի քիչ վերեւ են բնակվում Դավիթ Զադոյանն ու Հենրիկ Քոչինյանը, ու նաեւ՝ Խաչիկ Ստամբոլցյանը (լուսանկարում), որին, իշխանական այս տարածքի մակարդակը չգցելու համար, անպայման հարկավոր է կառավարությունում պաշտոն տալ։