ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հայկոմկուսի ներկայացուցիչ Լեոնիդ Հակոբյանի հարցադրմանը, թե որքանո՞վ են ստույգ Ժիրայր Լիպարիտյանի կողմից Հայաստանից պետական իրեղեն գաղտնիքներ դուրս բերած լինելու մամուլում տպագրված լուրերը, ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պտասխանեց՝ նման փաստ իրենց հայտնի չէ, իսկ նախագահի աշխատակազմից չի կորել որեւէ կարեւոր փաստաթուղթ։ Այդ հարցերն անվտանգության կառույցները մշտապես պահում են ուշադրության կենտրոնում։
ՈՒՇԱՑԱԾ ԱՅՑ
Այն հարցին, թե ինչո՞ւ միայն այժմ անդրադարձավ Համբարձում Գալստյանի սպանության հանգամանքներին, եւ մի՞թե տապանաքարի՝ իրեն այդքան հուզած մակագրությունն առաջին անգամ էր տեսնում՝ Վանո Սիրադեղյանը հաստատական պատասխանեց։ Նշեց, թե Թոխմախի գերեզմանոց ոչ այնքան Համբարձում Գալստյանի, որքան Արամ Մանուկյանի շիրմին էր այցելության գնացել. «Ի դեպ, նրա գերեզմանն էլ էի առաջին անգամ տեսնում»։
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆ
Կարդացեք նաև
Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի հայրը՝ Էդվարդ Հովհաննիսյանն էլ է խորհուրդներ տալու, բայց արդեն իր կուսակցական ընկերոջը՝ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Ըստ որոշ տեղեկությունների, տվյալ նախարարություն սպասվելիք դաշնակցական կադրային ներհոսքի միայն «առաջին ծիծեռնակն» է այս նշանակումը։