Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱ՞Լ

Հունիս 11,1998 00:00

ՍԿԱՆԴԱ՞Լ Վստահելի աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, վարչապետ Արմեն Դարբինյանի եղբորը ձերբակալել է ռուսական դաշնային անվտանգության ծառայությունը (ՖՍԲ)։ Իբրեւ դրդապատճառներ մատնանշվում են չեչենական խմբավորումներին առնչվող ինչ-ինչ գործարքներ։ ԳԼԽԱՆՑ Դավիթ Վարդանյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, թե իր քրոջ տղաները, որոնք արդեն 5 տարի Ռուսաստանում են աշխատում, քեռու համար բնակարան են ձեռք բերել քաղաքի կենտրոնում։ Այնպես որ, եթե նա այնուամենայնիվ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվի, պետք է արձանագրել, որ թանկարժեք բնակարանը Դավիթ Վարդանյանը վաղօրոք էր ազգականներից նվեր ստացել։ «ԴՎԻԺԵՆԻ» ՄԱՔՍԱՅԻՆԻ ՎՐԱ ԱԺ պատգամավոր Վաչագան Հարոյանն ասաց, թե ճանաչում է մի մարդու, որն ԱԺ տարածքում ընդամենը երկու նախադասություն է արտաբերել. «Ապե, ստեղ ես վախտին դվիժենի եմ արել», «Կյանք, ստեղ ծամելոցը որտե՞ղ ա»։ Ծամելոց ասելով նկատի է առնվել ճաշարանը։ Այս նախադասությունները Վ. Հարոյանը վերագրեց մաքսային վարչության պետ Մակարյանին, հարցնելով, թե որտե՞ղ է նա այսքան արհեստավարժվել լեզվական իմաստով։ Վերջում էլ հայտարարվեց, թե ամոթ է, որ նա է մաքսապետը, քանզի հանրապետություն մտնողն առաջինը նրա սփաթն է տեսնում։ ՀԱՅՏՆԻ Է ԱԺ-Ի ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական ԱԺ-ի հետ կապերի գծով։ Սա հանրապետականներին վերջապես տրված առաջին պաշտոնն է։ Բացի այդ, այդ պաշտոնը նախկինում զբաղեցրել է ԱԺ ներկայիս նախագահ Խոսրով Հարությունյանը, ուստիեւ գուցե անհիմն չէ՞ վերնագրում արտահայտված մեր ենթադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930