ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայկոմկուսի ներկայացուցիչ Լեոնիդ Հակոբյանի հարցադրմանը, թե որքանո՞վ են ստույգ Ժիրայր Լիպարիտյանի կողմից Հայաստանից պետական իրեղեն գաղտնիքներ դուրս բերած լինելու մասին մամուլում տպագրված լուրերը, ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պտասխանեց՝ նման փաստ իրենց հայտնի չէ, իսկ նախագահի աշխատակազմից չի կորել որեւէ կարեւոր փաստաթուղթ։ Այդ հարցերն անվտանգության կառույցները մշտապես պահում են ուշադրության կենտրոնում։