ԱԺ պատգամավոր Վաչագան Հարոյանն ասաց, թե ճանաչում է մի մարդու, որն ԱԺ տարածքում ընդամենը երկու նախադասություն է արտաբերել. «Ապե, ստեղ ես վախտին դվիժենի եմ արել», «Կյանք, ստեղ ծամելոցը որտե՞ղ ա»։ Ծամելոց ասելով նկատի է առնվել ճաշարանը։ Այս նախադասությունները Վ. Հարոյանը վերագրեց մաքսային վարչության պետ Մակարյանին, հարցնելով, թե որտե՞ղ է նա այսքան արհեստավարժվել լեզվական իմաստով։ Վերջում էլ հայտարարվեց, թե ամոթ է, որ նա է մաքսապետը, քանզի հանրապետություն մտնողն առաջինը նրա սփաթն է տեսնում։