Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաթեթավորեք Ղարաբաղը, ես այն գնում եմ»

Հունիս 11,1998 23:45
Vasak Darbinyan

«Հարցը (կոնյակի գործարանի վաճառքի- Վ. Դ.) ինչ-որ տեղ ունի քաղաքական ենթատեքստ։ Պատահական չեմ համարում Լիբանանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, ըստ որի՝ պրն Շիրակը կողմ է խնդրի փաթեթային լուծման տարբերակին»։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ ԱԺ փոխնախագահ, «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ «Հայոց աշխարհ», 10 հունիսի

Եթե Շիրակը, օրինակի համար, Բուրկինա Ֆասոյի վարչապետին եւս հայտարարի, որ ինքը կողմ է Ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծմանը՝ անհապաղ պետք է Ֆրանսիային վաճառել, ասենք, Մատենադարանը:
Դե, իսկ եթե Շիրակն այդքանով չբավարարվի եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետը հայտնի եւս մի քանի վարչապետների՝ ապա կասկած չկա, որ հաջողությամբ կավարտենք ամբողջ Հայաստանը վաճառելու գործընթացը… Որից հետո Շիրակը կարտասանի վերնագրում չակերտված ճակատագրական նախադասությունը։

ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

«Որպես ոչ թե նախարար, այլ հայ քաղաքացի, կարծում եմ, որ անպայման պետք է սեփականաշնորհվի  (կոնյակի գործարանը- Վ. Դ.), որովհետեւ այսօր վիճակն այնպիսին է, որ եթե հանկարծ կոնյակի գործարանի տնօրենը այսօր ուզենա սպիրտները վաճառել, արգելող չկա»։

ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆ Տարածքային կառավարման նախարար, «ՀՀ», 10 հունիսի

Որպես քաղաքացի՝ պարոն Զադոյանը ցավում է սպիրտների հետագա ճակատագրի համար, դեմ լինելով, որ դրանք վաճառվեն, բայց չի ցավում գործարանի ճակատագրի համար, կողմ լինելով, որ այն վաճառվի։
Ենթադրվում է, որ որպես նախարար՝ պարոն Զադոյանը պետք է որ հակառակը պնդի։

ՓՐԿՎԵՑԻՆՔ

«Նորմալ գործարք է (կոնյակի գործարանի վաճառքը– Վ. Դ.)։ Սրանից կշահի հայ գյուղացին, հայ ժողովուրդը»։

ՇԱՀԵՆ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ Օպերատիվ հարցերի նախարար, «ՀՀ», 10 հունիսի

Վերջին տարիներին հայ գյուղացու, հայ ժողովրդի ծայրահեղ աղքատության ու թշվառության, այսինքն՝ որեւէ բան չշահելու պատճառն իրավամբ կարելի է համարել կոնյակի գործարանը չվաճառելը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930