Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՌԵԿԵՏՅՈ՞Ր

Հունիս 10,1998 00:00
lurer

Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանը երեկ «հրավիրվել» է ՆԳ եւ ԱԱ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն։ Պրն Չախոյանն ինքն էլ նախկինում այդ համակարգում է աշխատել իբրեւ ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի վարիչ։ Իսկ այժմ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, 3 տարբեր անձինք նրան հրապարակավ մեղադրում են դրամաշորթության (ռեկետի) մեջ։ Ասում են նաեւ, իբր «նալոգը» չտալու համար նա վերցրել է Կուզնեցովի փողոցի վրա գտնվող «Երեւան» ոսկու տոնավաճառի շինությունը եւ մինչեւ այժմ տերերին նույնիսկ մոտ չի թողնում։

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ «ԳՑԵՑ» ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ԻՍՐԱՅԵԼ

Արտգործնախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի դեպարտամենտի աշխատակից Միքայել Մալոյանը, որը մինչեւ անցած չորեքշաբթի զբաղեցնում էր ԱԳՆ քարտուղարության պետի պաշտոնը, այժմ գտնվում է Թբիլիսիում՝ Իսրայելի դեսպանատանը եւ ցանկանում է մեկնել իր նախնիների երկիրը։ Պրն Մալոյանը մոր կողմից հրեա է, իսկ նրա հայրը, որն, ի դեպ, ՊԱԿ-ի գեներալ է, այժմ ապրում է ԱՄՆ-ում։ Ըստ «Առավոտին» հասած լուրերի, պրն Մալոյանը գումարներ էր հավաքում ԱԳՆ-ի աշխատակիցներից (մինչեւ 5-6 հազար դոլար) հավաստիացնելով, թե մասնակցում է պետական խոշոր պատվեր կատարող գործարանի բիզնեսին եւ կարող է հավաքած գումարներից ապահովել 10 տոկոսանոց եկամուտ։

ԳՆԱՀԱՏԱՆՔ

«Պեռնո Ռիկար» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես խնդրել են Երեւանի կոնյակի գործարանի ներկայիս գործադիր տնօրեն Ալբերտ Հերոյանին շարունակել պաշտոնավարումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930