Հունիսի 20-ին տեղի կունենա «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ հիմնվել է շուրջ 10 տարածքային կազմակերպություն։ «Կուսակցության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եւ մենք հաստատակամ ենք օրինաց երկիր կառուցելու գործում»,-ասաց նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: