Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ է նշանակվել Սիլվա Աչոյանը (լուսանկարում), որն, ըստ որոշ տեղեկությունների, «Հայկական ավիաուղիներ» ձեռնարկության տնօրեն Տիգրան Աչոյանի քույրն է։ Մեկ այլ որոշմամբ, քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ է նշանակել Ռուզաննա Զաքարյանին։