Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

Հունիս 06,1998 00:00
terter

«Մենք բարոյական իրավունք չունենք կոնյակի գործարանի մասին այժմ խոսելու»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ Եվ հիմնավորեց. «Մեր «սիրելի» կառավարությունը գինու գործարանը 70 հազար դոլարով էր սեփականաշնորհել։ Ընդ որում, ԱԺ-ն օրենքի խախտումով էր ճարտարապետական այդ հուշարձանը սեփականաշնորհման ցանկի մեջ մտցրել։ Իսկ կոնյակի գործարանը, որն այդպիսի հուշարձան չէ, հաստատ շատ ավելի թանկ չի։ Եվ այս կառավարությունն էլ, փաստորեն, շատ ավելի թանկ գնով է այն սեփականաշնորհում, քան մենք՝ գինու գործարանը»։

ՇԻՐԱԿԸ՝ ՀՅՈՒՐԱՍԻՐՎԵԼՈՒ ՏԵՂ

Խորեն Սարգսյանը վկայեց, որ Խոսրով Հարությունյանն իրեն համոզելու համար, թե կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելը «հակազգային» քայլ է՝ նաեւ հետեւյալ փաստարկն էր բերել. «Ժակ Շիրակը շուտով գալու է, որոշել էինք նրա պատվին ճաշկերույթը կոնյակի գործարանում կազմակերպել»։ Պրն Սարգսյանը ճեպազրույցում ԱԺ նախագահին այլընտրանքային առաջարկ հղեց. «Տարեք Շիրակին Ձեր տանը հյուրասիրեք։ Կամ էլ էդքան ռեստորաններ կան՝ ինչ պակաս են»։

 ՍԱԴՈՅԱՆԸ՝ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արշակ Սադոյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կոնյակի գործարանը չեն ցանկանում ավելի բարձր գին տվողներին վաճառել, քանի որ «առնվազն մոտ 100 մլն դոլարի կաշառք են վերցրել որոշ մարդիկ»։ «Առավոտի» այն հարցին, թե կարո՞ղ է ապացուցել իր այդ պնդումը, Սադոյանը պատասխանեց. «Իհարկե չեմ կարող։ Դա հնարավոր էլ չէ, դրա համար դատախազության միջամտությունն է հարկավոր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930