Հունիսի 4-ին, ժամը 18-ին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին է ներկայացել պատգամավոր Խորեն Սարգսյանը եւ մատուցել կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով արտահերթ նիստ պահանջող 65 պատգամավորների ստորագրությունները։ Մինչդեռ, օրվա ընթացքում բազմաթիվ պատգամավորներ դիմել էին ԱԺ ղեկավարությանը, ասելով, թե ստորագրությունները հետ են վերցնում։ Դրանց մասին Խորեն Թռչունիչը ոչինչ չգիտեր։ Մինչեւ ուշ երեկո այդպես էլ պարզ չդարձավ՝ Հարությունյա՞նն է Սարգսյանին համոզել, թե՞ հակառակը։
ԻՆՉ ԼԱՎ Է, ՉԷ՞
«Ես առաջին անգամ եմ հրապարակում այս թիվը, որ վիճպետվարչության պաշտոնական տվյալն է։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում 100 մլն դոլարի ներդրումներ են կատարվել»,- հայտարարեց վարչապետ Արմեն Դարբինյանը խորհրդարանական մի քննարկման ժամանակ։
ՉՕԳՆԵՑ
Կարդացեք նաև
Աշխատանքից ազատվել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սերգեյ Պողոսյանը, որը նաեւ «Շամիրամի» ներկայացուցիչն է ԿԸՀ-ում։ Հիշեցնենք, որ նա լինելով Վանո Սիրադեղյանի մերձավորը, անցյալ նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին։
ԱԺՄ ՇԱՐՔԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
Օրերս Արմավիրում մի քանի նորագիր համալրեցին ԱԺՄ-ի շարքերը, որոնց հետ հանդիպելու համար մարզ էին մեկնել ԱԺՄ վարչության անդամներ Սեյրան Ավագյանն ու Սեմյոն Բաղդասարյանը։ Սեյրան Ավագյանն «Առավոտին» ասաց, որ ընտրություններից հետո բազմաթիվ երիտասարդներ են «ձգվում» դեպի ԱԺՄ, եւ կուսակցության շարքերն ընդլայնվում են։