Կառավարության շենքի միջանցքում հանդիպեցի Զորի Բալայանին։
-Պրն Բալայան, ի՞նչ առիթով եք այստեղ։
-Էդ ի՞նչ հարց եք տալիս. ես միշտ էլ Երեւանում եմ։
-Հետաքրքիր է ձեր վերաբերմունքը տարածվող այն լուրերի հանդեպ, որ ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը Ղարաբաղից, այսպես ասած, արտաքսված է եւ, առհասարակ, ի՞նչ կարծիքի եք Ղարաբաղի կառավարության ղեկավարի առաջիկա հնարավոր փոփոխության մասին։
Կարդացեք նաև
-Ես կարծում եմ, որ այս թեման առհասարակ լրագրողների թեման չէ։ Պատերազմը չի վերջացել։ Եվ երբ պատերազմը չի վերջանում, յուրաքանչյուր լրագրող պետք է իմանա, որ Ղարաբաղում կրակ կա։ Այստեղ միայն ծուխն է։ Եվ եթե այնտեղ մի բան է պատահել, իսկ ես չեմ հավատում, որ պատահել է, ապա պետք է սկզբից իմանան՝ կարելի՞ է տպել, թե չէ։ Օրինակ. ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Լեոնարդ Պետրոսյանի մասին գրողը պետք է առնվազն լինի իրենց հետ, զրուցի նրանց հետ։ Մամուլում հրապարակված լուրերը բոլորն էլ մի տեղից են սկսվում։ Օրինակ, «ծպջՈՉՌրՌՎՈ255 չՈջպՑՈ»-ում էլ են տպագրել: Լրիվ խայտառակություն է։ Բառիս բուն իմաստով։ Գրված է, որ Սամվել Բաբայանն արդեն ընտրված վարչապետ է։ Չէ՞ որ սա թուրքերն էլ են կարդում։ Ես համարում եմ, որ այսօր այս թեման մամուլի թեման չէ։
Լ. ԱՎԱԳՅԱՆ