Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԻԹԵՐ ԹՈՄՍՈՆՆ ՈՒ ՍԵՍՏԱՆՈՎԻՉԸ՝ ԱՌԱՆՑ ՍՈՒՐՃԻ

Հունիս 04,1998 00:00
terter

ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանը երեկ հանդիպեց ԱՄՆ դեպարտամենտի ԱՊՀ հարցերով գլխավոր համակարգող Ռիչարդ Մորնինգսթարին։ Այդ հանդիպմանը քիչ ուշացումով ներկայացան նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ու ԱՄՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան եւ անկախ պետությունների գծով պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվըն Սեստանովիչը, որոնց մատուցողները «չէին հաշվել» եւ որոնց սուրճ չհասավ։ Կարդացեք էջ 3։

«ԶԵՓՅՈՒՌԸ»՝ ՆՈՐ «ՄՈՒՇ-3»

Շուրջ երեք տարի է, որ Աբովյան փողոցում գտնվող «Զեփյուռ» գեղեցկության սրահի մոտ 50 հոգանոց կոլեկտիվը պայքարում է հիմնարկության փայատեր դառնալու համար։ Սակայն մինչեւ օրս գործընթացը պատկերանում է դատական քաշքշուկի տեսքով։ Ըստ կոլեկտիվի հայտնածի՝ «Զեփյուռ» գեղեցկության սրահը տրվում է ինչ-որ «Սփեյս» կազմակերպության։ Խոսվում է նաեւ, որ այսօր «Զեփյուռի» կոլեկտիվը ցույց է անցկացնելու նախագահի նստավայրի առջեւ։

ՂԱԶԱՐՅԱՆԸ ՍԻՐՈՒՄ Է ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ԳիԱրՔՄի-ի ասուլիսին ներկայացած ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայտարարեց, թե կցանկանար, որ այսօր Կարեն Դեմիրճյանը նվազագույնը Հայաստանի արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցներ։ Պրն Ղազարյանը համոզված էր, որ Դեմիրճյանը (որի ուսերին, ըստ նույն ակադեմիկոսի նախընտրական հայտարարությունների, նստած են Լեւոնն ու Վանոն) այնտեղ կաշխատեր մակարդակով։ Կարդացեք էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930