Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը չի վերջացել

Հունիս 04,1998 15:55

Կառավարության շենքի միջանցքում հանդիպեցի Զորի Բալայանին։
-Պարոն Բալայան, ի՞նչ առիթով եք այստեղ։
-Էդ ի՞նչ հարց եք տալիս. ես միշտ էլ Երեւանում եմ։
-Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը տարածվող այն լուրերի հանդեպ, որ ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը Ղարաբաղից, այսպես ասած, արտաքսված է եւ, առհասարակ, ի՞նչ կարծիքի եք Ղարաբաղի կառավարության ղեկավարի առաջիկա հնարավոր փոփոխության մասին։
-Ես կարծում եմ, որ այս թեման առհասարակ լրագրողների թեման չէ։ Պատերազմը չի վերջացել։ Եվ երբ պատերազմը չի վերջանում, յուրաքանչյուր լրագրող պետք է իմանա, որ Ղարաբաղում կրակ կա։ Այստեղ միայն ծուխն է։ Եվ եթե այնտեղ մի բան է պատահել, իսկ ես չեմ հավատում, որ պատահել է, ապա պետք է սկզբից իմանան՝ կարելի՞ է տպել, թե՞ չէ։ Օրինակ. ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Լեոնարդ Պետրոսյանի մասին գրողը պետք է առնվազն լինի իրենց հետ, զրուցի նրանց հետ։ Մամուլում հրապարակված լուրերը բոլորն էլ մի տեղից են սկսվում։ Օրինակ, «Независимая газета»-ում էլ են տպագրել… Լրիվ խայտառակություն է։ Բառիս բուն իմաստով։ Գրված է, որ Սամվել Բաբայանն արդեն ընտրված վարչապետ է։ Չէ՞ որ սա թուրքերն էլ են կարդում։ Ես համարում եմ, որ այսօր այս թեման մամուլի թեման չէ։
Լ. ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930