Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի կարծիքով՝ գործարքը հաջող է

Հունիս 04,1998 15:50
Robert Qocharyan

Բոլորովին այլ առիթով՝ դեղերի գործարանի բացման արարողության ժամանակ, հանդիպելով ՀՀ նախագահին, մի խումբ լրագրողներ, բնականաբար, փորձեցինք պահը որսալ, հարցնել կոնյակի գործարանի այնքան վիճահարույց խնդրի շուրջ։

Կոնյակի գործարանի սեփականաշնորհման հետ կապված մեր հարցերին ՀՀ նախագահը պատասխանեց. «Ուղղակի մարդիկ (գուցե դա նաեւ մեր մեղքն է) լիարժեք ինֆորմացիա չունեն։ Բայց այն գործարքը, ինչին մենք այսօր հասել ենք, բավական դրական է։ Կա շփոթության երկու տեսակ. մեկը՝ մարդիկ տեղյակ չեն գործարքի մանրամասներից եւ 2-րդը՝ կան մարդիկ, ովքեր գիտակցաբար են փորձում խանգարել։ Դա էլ է բնական»։
Այն հարցին, թե ո՞ր ուժերը նկատի ունի նախագահը՝ դրսի, թե՝ տեղական, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ միայն տեղական։ Երբ որ գործարքը հասնում է իր ավարտին (բայց այդ գործարքը մենք պատրաստում ենք մոտ մեկ տարի), անպայման կողքից հայտնվում են ընկերություններ կամ մարդիկ, որոնք ուղղակի պատրաստ են խանգարել՝ այլ խնդիրներից ելնելով։ Ես համոզված եմ, որ գործարքը լավ գործարք է լինելու»։
Մ. ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930