Շուրջ երեք տարի է, որ Աբովյան փողոցում գտնվող «Զեփյուռ» գեղեցկության սրահի մոտ 50 հոգանոց կոլեկտիվը պայքարում է հիմնարկության փայատեր դառնալու համար։ Սակայն մինչեւ օրս գործընթացը պատկերանում է դատական քաշքշուկի տեսքով։ Ըստ կոլեկտիվի հայտնածի՝ «Զեփյուռ» գեղեցկության սրահը տրվում է ինչ-որ «Սփեյս» կազմակերպության։ Խոսվում է նաեւ, որ այսօր «Զեփյուռի» կոլեկտիվը ցույց է անցկացնելու նախագահի նստավայրի առջեւ։
«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.