«Ակնհայտորեն այս նստաշրջանում ընտրական օրենսգիրքը չի ընդունվի»,- ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Խորհրդարանը հունիսի 10-ին կեզրափակի այս փուլում իր աշխատանքները։ Եվ ԱԺ նախագահը կարեւորում էր, որ մինչ այդ գոնե ընտրական օրենսգրքի որեւէ նախագիծ հիմք ընդունվի հետագա մշակումների համար։
«Առավոտ» օրաթերթ, 03.06.1998թ.