Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼԻ՞Ց ԿԻՄԱՆԱՆՔ

Հունիս 02,1998 00:00
terter

Վահրամ Ավանեսյանն իրականությանը չհամապատասխանող անվանեց այն, որ «Մերիոտ» հյուրանոցային համալիրը «Արմենիա» հյուրանոցի համար շատ ավելի բարձր գին էր առաջարկել, քան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանի 12 մլն դոլարն է (ըստ «Հայքի»)։ Իսկ ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ես տեղյակ եմ, որ «Մերիոտը» առաջիկա 5 տարիների ընթացքում մոտ 40 մլն դոլարի ներդրումներ էր խոստացել Հայաստանին»։

ԾԱՆՐ ԴԵՊՔ

«Հայաստանն ըստ ռիսկայնության միջազգային տարբեր գնահատումների՝ զբաղեցնում է 120-ից մինչեւ 160-րդ տեղը։ Մեծ ռիսկ է համարվում այստեղ փող ներդնելը»,- Արմեն Եղիազարյանն այս տվյալները հիշատակելուց հետո ռիսկայնության ապացույց համարեց կոնյակի գործարանի վերաբերյալ հնարավոր արտահերթ նիստը. «Ներդնողը չի կարող կանխագուշակել, որ կոմկուսի պատգամավորները կորոշեն, թե մեր ժողովրդին հսկայական վատություն է արվում եւ կսկսեն ստորագրություններ հավաքել։ Եթե դա էլ կանխագուշակեն՝ Հայաստանը կընկնի մոտավորապես այն շրջանը, որտեղ Կուբան, Աֆղանստանը եւ ամենաանկանխատեսելի այլ պետություններն են։ Հետեւաբար անկանխատեսելի երկրում ապրանքն ավելի էժան արժե, քան կանխատեսելի երկրում»։

ԿԱՆԱՆՑ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆՈՒՄ

Անցյալ շաբաթավերջին ավարտված ԻՄ համագումարում ընտրվեց 12 հոգուց բաղկացած դիվան։ Ընտրվածներից 5-ը տղամարդ է, 7-ը՝ կին: Այնուամենայնիվ, ղեկավար պաշտոնները տղամարդկանց են վստահված։ Նախագահն Արամ Հարությունյանն է, փոխնախագահը՝ Նորայր Խանզադյանը։ Իսկը Եվրոպայի խորհրդին ցուցադրվելիք նախադեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930