Երեկ լռում էին Մամուլի շենքում գտնվող բոլոր խմբագրությունների հեռախոսները (թե ինչ է կապը լրատվամիջոցների համար՝ հավելյալ բացատրությունների կարիքը չունի)։ Պատճառը կիրակի օրը առատորեն տեղացած անձրեւի հետեւանքով առաջացած վթարն էր։ Տարերքի առջեւ, ինչպես միշտ, անզոր գտնվեց «ԱրմենԹելը»։ Ավելի վաղ թերթերը հայտնել էին, որ դատախազության տվյալներով, կաշառակերության համար ձերբակալվել էին այդ հիմնարկի որոշ պաշտոնյաներ։ Խնդիրն այն է, սակայն, որ կաշառք են վերցնում «շեֆերը», իսկ ջրի մեջ մտնում են սովորական բանվորները։
ՂԱՐԱԲԱՂՈՏՎԱԾ
ԱԳՆ տարբեր վարչություններն արդեն իսկ առանձին-առանձին նախապատրաստում են մեր արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ ԱԳՆ մի աշխատակցի այն հետեւյալ բնորոշման տեղիք է տվել. «Հայաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ԼՂոզված է»։
«ՄԱՆՈՒԿ ԵՐԿՐԱՊԱՀՆ» ԱՐՇԱՎՈՒՄ Է
Կարդացեք նաև
Շենգավիթի տարածքի «Երկրապահ» կամավորականների միության նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանուկ երկրապահ» տարածքային կազմակերպությունը, ինչի մասին վճիռ է ընդունվել երկրապահների 3-րդ համագումարում։ Շենգավիթի երկրապահների միության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը տեղեկացրեց, որ 12 մանուկ երկրապահ մայիս 30-31-ին արշավ էին կազմակերպել Գառնի-Գեղարդ-Խոսրովի անտառ երթուղով։ Իսկ Շենգավիթի տարածքում մանուկ երկրապահների թիվն անցել է 70-ից ու երեւի դեռ կաճի։