Անցյալ շաբաթավերջին ավարտված ԻՄ (Ինքնորոշում միավորման) համագումարում ընտրվեց 12 հոգուց բաղկացած դիվան։ Ընտրվածներից 5-ը տղամարդ է, 7-ը՝ կին: Այնուամենայնիվ, ղեկավար պաշտոնները տղամարդկանց են վստահված։ Նախագահն Արամ Հարությունյանն է, փոխնախագահը՝ Նորայր Խանզադյանը։ Իսկը Եվրոպայի խորհրդին ցուցադրվելիք նախադեպ։
«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.