Վահրամ Ավանեսյանն իրականությանը չհամապատասխանող անվանեց այն, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրը «Արմենիա» հյուրանոցի համար շատ ավելի բարձր գին էր առաջարկել, քան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանի 12 մլն դոլարն է՝ ըստ «Հայքի»։ Իսկ ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ես տեղյակ եմ, որ «Մարիոթը» առաջիկա 5 տարիների ընթացքում մոտ 40 մլն դոլարի ներդրումներ էր խոստացել Հայաստանին»։
«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.