Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 27,1998 00:00
Vasak Darbinyan

«Ինձ որեւէ պաշտոն չի առաջարկվել»։

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ԶԼՄ-ների գծով աշխատանքների պատասխանատու,

«Երեւան» տեղեկատվական կենտրոնի տնօրեն,

ՀՅԴ անդամ, ՀԼԿԵՄ կենտկոմի մրցանակակիր,

բանաստեղծ «Իրավունք», թիվ 22

Աղվան Վարդանյանը չի դժգոհում, չի բողոքում, ուրիշների նման ջանք չի թափում ուշադրություն գրավել, ինչպես ասում են՝ ոտքի տակ չի ընկնում։ Առհասարակ իրեն շատ արժանապատիվ է պահում։ Եվ՝ խնդրեմ. արդյունքն ակնառու է։ Նրան պաշտոն չեն տալիս։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք նրա ճկույթն իսկ չարժեն։ Հարց է ծագում. ո՞ւր է նայում կառավարությունը։ Որքա՞ն կարելի է հանդուրժել այս վիճակը։ Մի՞թե կարգին մարդիկ միշտ պիտի ձեռնունայն մնան: Հիասթափեցնող է։ Պարզապես՝ խայտառակություն։

ՀԱՆՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՆՎԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

«Բլեյանը պահանջում է խաղաղ գոյակցություն հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ հրաժարվելով Լեռնային Ղարաբաղից, Հայոց պատմական հայրենիքից… Աշոտ Բլեյանը հանված է, սակայն պրոբլեմը մնում է»։

ԼԵՆԴՐՈՒՇ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Ակադեմիկոս, «Հայոց աշխարհ», 26 մայիսի

… Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը եւս հանվեն՝ պրոբլեմն ինքնաբերաբար կլուծվի։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031