«Իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք հիմա ոչ մի տեղ էլ չենք գնում։ Մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացել է, բայց չի զգացվում, որ ինչ-որ մեկը եկել է»։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ, «Այժմ», թիվ 18
Ամեն գիշեր, ասում են, Վազգեն Մանուկյանի աչքին շատ ծանոթ մի կերպարանք է հայտնվում եւ տագնապած հարցնում. «Չեմ էրեւո՞ւմ, ապե»։
ՆՈՐ ՈՒՂԻ
Կարդացեք նաև
«- Պրն Փիրումյան, հանրապետության ավտոմայրուղիները գտնվում են կիսաքանդ, անխնամ վիճակում, որը կարող է տարբեր վթարների պատճառ դառնալ։ Ի՞նչ ծրագրեր ունեք այս հարցի վերաբերյալ։
– Մենք կարող ենք ապահովել Վրաստան-Պարսկաստան, հետագայում մինչեւ Չինաստան, ինչպես նաեւ՝ Թուրքիա-Եվրոպա- Հունաստան-Թուրքիա-Հայաստան եւ այլ ուղղություններով ճանապարհներ»։
ՀՀ քաղաքաշինության նախարար ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀՀ», 22 մայիսի
Թող պրն Փիրումյանն այդքան չոգեւորվի. մինչեւ նա չապահովի Ավստրալիա-Անտարկտիդա ավտոմայրուղին՝ մեր հանրապետության ավտոմայրուղիները խելքի չեն գա։
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ ՊՐԻ ՏՈՄ՝ ԱՆՄԵՂ
«Կարծում եմ, որ եկել է զիմզիմովներից մանթաշովներին անցնելու ժամանակը»։
ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ազգ», 20 մայիսի
Զիմզիմովներն, անշուշտ, հաճույքով կանցնեին մանթաշովների շարքերը, բայց պեպոները, դարչոները, մարքրիտները Խորեն Աբրահամյանի գլխավորությամբ խանգարում են Վահե Շահվերդյանին ապրել եւ ստեղծագործել սունդուկյանաբար։
10 ՀԱԶԱՐԸ՝ ԽԱՂԱՑԱՆԿԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ
«Սիրելի ընթերցող՝ «Հայոց աշխարհը» հայտարարում է անեկդոտի մրցույթ։ Ձեր զվարճապատումները կտպվեն ամեն օր, նույն այս տեղում։ Ամեն ամսի վերջին կհրապարակենք դրանցից լավագույնը, որի համար նախատեսվում է մրցանակ՝ 10 հազար դրամ»։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 13 մայիսի «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 21 մայիսի
Նշված «Նույն տեղում» տպագրված Գ. Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկի հեղինակը միանգամայն արժանի է 10 հազար դրամ մրցանակին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ