Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ 20-ԻՑ 12% ԴԱՐՁՆԵԼՈՒՆ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ

Մայիս 22,1998 00:00
AAH

1. Յուրիկ Հարությունյանը 2. Հարություն Ղարագյոզյանը 3. Արթուր Բաղդասարյանը 4. Գեղամ Ղարիբջանյանը 5. Արմենակ Արմենակյանը 6. Մհեր Սեդրակյանը 7. Հարություն Քուշկյանը 8. Արարատ Խրիմյանը 9. Հարություն Խաչատրյանը 10. Գալուստ Սահակյանը 11. Վահան Զատիկյանը 12. Յուրի Բախշյանը 13. Սերգո Երիցյանը 14. Իշխան Զաքարյանը 15. Մարտին Զիլֆիմյանը 16. Արարատ Գոմցյանը 17. Վիկտոր Դալլաքյանը 18. Համլետ Հայրապետյանը 19. Թաթուլ Սաֆարյանը 20. Անդրանիկ Մանուկյանը 21. Հենրիկ Պառավյանը 22. Հրաչյա Հովսեփյանը 23. Հովիկ Աբրահամյանը 24. Գագիկ Պողոսյանը 25. Գեւորգ Բադալյանը 26. Սմբատ Այվազյանը 27. Սիմոն Գրիգորյանը 28. Սիմոն Մարտիրոսյանը 29. Ֆիրդուս Զաքարյանը 30. Ռազմիկ Մարտիրոսյանը 31. Ալբերտ Հերոյանը 32. Ռուդիկ Ղուկասյանը 33. Գրիշա Հովեյանը 34. Վահագն Հակոբյանը 35. Վազգեն Պողոսյանը 36. Ստեփան Բարսեղյանը 37. Գեւորգ Դավթյանը 38. Արամ Բաբաջանյանը 39. Խաչիկ Դումիկյանը 40. Պանդուխտ Մանուկյանը 41. Սուրեն Աբրահամյանը 42. Դերենիկ Մարգարյանը 43. Ֆադեյ Սարգսյանը 44. Անդրանիկ Մարգարյանը:

Ըստ էության, դեմ են քվեարկել գերազանցապես երկրապահները։ Եվ նրանց կարելի է հասկանալ. հո իզուր չէին առավոտ շուտ նրանց նիստի հրավիրել, որտեղ ներկա էին վարչապետը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը եւ այլք։ «Համոզելու» նման մեխանիզմների պայմաններում դեռ տարօրինակ է, որ որոշ երկրապահներ, այնուամենայնիվ, ընդհանրապես չէին քվեարկել (Հրաչյա Գրիգորյանը, Ռազմիկ Դանիելյանը, եւ այլք), իսկ ոմանք էլ «ձեռնպահ» էին (Հերմինե Նաղդալյանը, Ջեմմա Անանյանը, Արամազդ Զաքարյանը եւ այլք)։ Առավել հետաքրքրական է, որ «կողմ» չքվեարկեցին (ասենք, «Բարեփոխումների» անդամները «ձեռնպահ» էին) հատկապես ձեռներեցությամբ զբաղվող պատգամավորները, իսկ ողջ խորհրդարանում հազիվ մի 10-15-ը կգտնվեն, որ իրենց կամ ուրիշի անունով մի խանութ կամ որեւէ «օբյեկտ» չունենան։

Այս երեւույթին անդրադարձավ նախաձեռնության հեղինակը՝ Վարդան Խաչատրյանը, իր եզրափակիչ խոսքի մեջ նշելով. «Ստվերային տնտեսության մասին ենք խոսում։ Քվեարկությունից հետո կերեւա, որ շատ հեռու պետք չի գնալ։ Ահա այս դահլիճում կերեւա՝ ով է հարկ տալիս, ով՝ չէ, ստվերային է։ Եթե հարկերն իջեցնելը ձեռներեցի համար միեւնույն է, ուրեմն դա ոչ մի ազդեցություն չի ունենում իր գործունեության վրա»։ Ի լրումն սպառնաց, որ առաջարկելու է դատախազությանը եւ ՆԳՆ-ին՝ ստուգել այդ պատգամավորների տնտեսական գործունեությունը, տեսնել, թե ինչպես են նրանք հարկերը մուծում։ Հազիվ թե Վարդան Խաչատրյանը հաջողի իր այս խոստումն իրականացնել։

Սակայն առավել տարօրինակը մեր երբեմնի եւ ներկա որոշ ընդդիմադիրների պահվածքն էր։ Նրանց նախկին ելույթների հաղթաթղթային փաստարկներն էին, թե մեր տնտեսությունը շնչահեղձ է լինում ծանր հարկերի ներքո, գործարարության համար նպաստավոր, խթանիչ պայմաններ չեն ստեղծվում։ Եվ ահա այս նպատակներին միտված առաջարկի քվեարկությանը Ռուբիկ Հակոբյանն ընդհանրապես չմասնակցեց։ Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը կողմ էին քվեարկել, իսկ Դավիթ Վարդանյանը, ենթադրելի պատճառներով, ձեռնպահ էր մնացել։ Նույն կերպ նաեւ, ի տարբերություն «Հայրենիքի» իրենց գործընկերների, ձեռնպահ էր մնացել նաեւ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը։ Այ շատ հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե ինչ ուներ կորցնելու (իհարկե, ավանդական շղթաներից բացի) եւ ինչու չքվեարկեց կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031