Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Մայիս 15,1998 00:00
Vasak Darbinyan

«… հհշաբար գրվեց մեր նորագույն պատմության սեւ էջը, որը այս կամ այն կերպ տեւեց երեք տարուց ավելի: Եվ հալածական ու ճնշիչ այդ մթնոլորտում դաշնակցությունից հեռացողներ եղան։ Իշխանական անբարոյականությունն իր հերթին ծնեց առանձին անհատների անբարոյականություն՝ մղելով ինքնամեկուսացման»։

ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ բանաստեղծ, «Երկիր», 14 մայիսի

Մեջբերվածը մեր նորագույն պատմության սեւ էջի պայծառ շարադրանքն է, քանի որ գրված է ոչ թե հհշաբար, այլ հյդաբար (գրաբարից, միջին հայերենից եւ աշխարհաբարից հետո այս երկուսը մեր լեզվի զարգացման նոր փուլերն են փաստորեն)։ Բանաստեղծ-պատմիչը, սակայն, մեր նորագույն պատմության սեւ էջի պայծառ շարադրանքում իզուր է խարազանում ինքնամեկուսացած դաշնակցականներին։ Ինքնամեկուսացած մարդը, առավել եւս՝ դաշնակցականը, մեր կարծիքով ընդունակ չէ ոչ բռնաբարելու, ոչ գողություն անելու, ոչ էլ անբարոյական որեւէ այլ գործողության դիմելու։

ՀԱՅ-ՊԱՊՈՒԱՍԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հաճախ ինքներս ենք առիթ տալիս, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես պապուասների հետ»։

ՖՐՈՒՆԶԵ ԽԱՌԱՏՅԱՆ ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 14 մայիսի

Անշուշտ, ծանր ինքնախոստովանություն է… Եթե սա Ֆրունզե Խառատյանն անձամբ իր անունից է արել՝ ճիշտ կլինի, եթե այսուհետ հանդես գա որպես Պապուաս Խառատյան։ Իսկ եթե նա նկատի ունի ԱԺ պատգամավորներին՝ ապա նման առիթ տվածներին ճիշտ կլինի կոչել ԱԺ պապուասներ։

«ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸ» ՇԱՐՔԻՑ

«Իմ գաղափարներն իմ մտքի եւ հոգու մեջ են։ Կուսակցությանը իմ անդամակցության սառեցումը ոչ մի կապ չունի նրանց հետ, եւ նման դեպքերում ճիշտ է սառեցումը»։

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար, «ՀՀ», 14 մայիսի

Ոչ թե այն դաշնակցականների նման, որոնց գաղափարներն իրենց անդամակցության մեջ են, եւ դրա սառեցումն անմիջական կապ ունի գաղափարների հետ, երբ չարաբաստիկ սառեցումից գաղափարներն էլ են սառում։

ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«- Չէ, միեւնույն է, մենք նույն մարմնում ենք, նույն հոգում, ամբողջական սիստեմն է որոշում։

– Դե, որ ամբողջական սիստեմն է որոշում, գնա ամբողջական սիստեմի հետ հարցազրույց արա»։

ՀՀՇ վարչության նախագահ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀՀ», 14 մայիսի

Հուսանք, որ տեխնիկական որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո առաջիկա օրերին «ՀՀ» թերթում լույս կտեսնի հարցազրույց ամբողջական սիստեմի հետ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031