Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ՝ ՈՉ ԻՆՉՊԵՍ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»

Մայիս 11,1998 00:00
xorhrdaran

Երեկ առաջին անգամ խորհրդարան եկավ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Նա զարմանալիորեն գերազանցապես ՀՀՇ-ականների հետ էր շփվում՝ իր նախկին համակուրսեցի Վանո Սիրադեղյանի, ՀՀՇ վարչության անդամներ Հովհաննես Իգիթյանի, Արամ Մանուկյանի հետ, որն իր տեղակալն է նաեւ։ Մի պահ դաշնակցական նախարարը ճաշարանում նույն սեղանի շուրջ հայտնվեց իր կուսակցական ընկերոջ՝ Աղվան Վարդանյանի հետ քաշքշուկով նաեւ փառաբանված Վահագն Հայոցյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ։ Տեսնելով նրանց կողք-կողքի նստած, խաղաղ ու հանգիստ սուրճ խմելիս, անհնար էր գայթակղությունը զսպել եւ չհետաքրքրվել, որ եթե կարող են խաղաղ գոյակցել՝ ինչո՞ւ են իրար ծեծում։ Հարցին նախ վիրակապված ձեռքով Արարատ Զուրաբյանը պատասխանեց.

– Ո՞վ, ո՞ւմ՝ իրար։

– Դե, ՀՀՇ, ՀՅԴ…

– Մարդիկ որ ծնվում են՝ կուսակցական պատկանելություն չեն ունենում։ Ժամանակի ընթացքում են ձեւավորվում կուսակցական նախասիրությունները։ Բացի այդ ամենը՝ կան մարդկային փոխհարաբերություններ. ընկերությունը եւ այլն։ Ու եթե ինչ-որ անհատներ իրար ծեծում են՝ դա չի նշանակում, որ կուսակցություններն են իրար ծեծում։

– Պրն Շառոյան, Դո՞ւք ինչ կասեք. ինչո՞ւ է Ձեր ընկեր Արարատ Զուրաբյանը ծեծում Ձեր մյուս ընկերոջը՝ Աղվան Վարդանյանին։

– Ես էդ պահին էնտեղ չէի։

– Թե չէ ի՞նչ կանեիք։

– Թե չէ՝ չէի թողնի։

– Ո՞նց։

– Էդպես։ Ես կարող էի դա անել։

– Մի խոսքով՝ միջկուսակցական վեճի չի՞ վերածվել այդ միջադեպը։

– Ըստ Ձեզ՝ բոլոր վեճերը միջկուսակցական կռի՞վ պիտի դառնան։

– Դե, ըստ դաշնակցական մամուլի հրապարակումների՝ այդպես էր, դեռ մի բան էլ ավելին՝ կազմակերպված հանցագործություն։

– Պաշտոնաթերթի խմբագրից հարցրեք։ Ես մի բան գիտեմ, որ միջկուսակցական պատերազմների եւ կռիվների առիթ չի կարող դառնալ ինչ-որ միջադեպ կամ դիտավորյալ որեւէ արարք։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031