Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ

Մայիս 09,1998 00:00
Vasak Darbinyan

«Կուսակցությունը (ՀՅԴ-ն- Վ. Դ.) ոչ թե նշանակում է նախարարի, փոխնախարարի կամ վարչության պետի, այլ առաջարկում է։ Առաջարկելու դեպքում մենք չենք կարող սահմանափակվել մեկ կամ երկու անձով։ Կրթության ոլորտում էլ մի թեկնածու չի եղել, եղել է ցանկ, որից նախագահը, հավանաբար խորհրդակցելով վարչապետի հետ, ընտրել է այնպիսի թեկնածու, որի հետ կարող է ավելի լավ աշխատել։ Եվ նա չի սխալվել, ինչպես չէր սխալվի, եթե ընտրեր մեկ ուրիշի, որովհետեւ մենք հաշվարկված էինք տվել այդ անունները»։

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Իրավունք», թիվ 19

Քանի որ կադրերի առումով առաջարկի եւ պահանջարկի խիստ անհամապատասխանություն կա, քանի որ, բացի այդ, կառավարությունն էլ կադրերի բանկ է ստեղծում՝ մոտ ժամանակներս Հայաստանը կդառնա դաշնակցական նախարարներ, դաշնակցական փոխնախարարներ, դաշնակցական վարչությունների պետեր եւ դաշնակցական ալյեւայլ չինովնիկներ արտահանող երկիր։ Իր գոյության 108 տարիներին ահա այսպիսի առատ արհեստավարժներ է կուտակել ՀՅԴ-ն, սիրելի՛ ընթերցող։

ՀԻՇԵՑՄԱՆ ՃՇՏՈՒՄ

«Հիշեցնենք նաեւ Արամ Աբրահամյանի, «Դրոյի», «31»-ի գործերով դատավարությունները եւ, վերջապես, այդ ամենի կազմակերպչի վերջին օրը, վերջին ելույթը՝ վերջին թունավոր խայթոցը, այս անգամ ոչ թե մի կուսակցության, այլ ողջ մի ժողովրդի»։

«ԵՐԿԻՐ», խմբագրական, 7 մայիսի

Ինչ վերաբերում է, մասնավորապես, Արամ Աբրահամյանի դատավարությանը, ապա այն դեռեւս չի եղել։ Բայց հուսահատվելու կարիք չկա, ամեն ինչ դեռ առջեւում է։

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ

«Անձերով չի որոշվելու ՀՀՇ-ի ապագան»։

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար, «Առավոտ», 8 մայիսի

Եթե ՀՀՇ-ն պրն Արարքցյանի ասածն ընդունի գործունեության ելակետ՝ ապա իր ապագան կերտելիս առհասարակ պիտի հրաժարվի անձերի ծառայություններից, առհասարակ՝ անձերից։ ՀՀՇ-ի ապագան, այդպիսով, բաղկացած կլինի գաղափարախոսությունից ու մեկ էլ երեւույթներից։ Քանի որ անձերը ոչինչ չեն որոշի՝ ամենքին կպատի անանձնական թախիծ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031