Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԷՊՈՍ՝ «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»

Մայիս 06,1998 00:00
Vasak Darbinyan

Գումարած՝ մի վիպակ

«Մեծ սպասումներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որովհետեւ նա իր ժամանակի հրամայականն է… Պետք է ճշմարիտ, լավ, Սասունցի Դավթի պես մի տղա գար, որպեսզի զգար պահի կարեւորությունը…»։

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ բանաստեղծ, «Երկիր», 5 մայիսի

Արտեմ Հարությունյանը, ըստ ժողովրդական բանահյուսության, մտադիր է գրառել հայկական ժողովրդական էպոսի մոտիվներով պատմվող նոր դյուցազնավեպը, որը վերնագրել է «Ռոբերտ Քոչարյան»։ Գլխավոր հերոսը՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ընթերցողը կռահեց, Սասունցի Դավթի կերպարի իրավահաջորդը կլինի։ Բանաստեղծը ներկայումս փնտրում է էպոսի մնացած կերպարների նախատիպերին։ Առայժմ գտել է միայն Մսրա Մելիքի կերպարի համարժեքը։ Դա Հեյդար Ալիեւն է։ (Բացառված չէ, սակայն, որ նրան փոխարինի Սադամ Հուսեյնը)։ Դեռեւս պարզ չի, թե ովքեր են լինելու Ձենով Օհանի, Քեռի Թորոսի եւ մանավանդ՝ Ցռան Վերգոյի համարժեք-նախատիպերը։

Հ. Գ. Ի հակակշիռ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վիպակի՝ Արտեմ Հարությունյանը կգրի նաեւ «Իր ժամանակի հրամայականը» վիպակը։

ՏՈՆԱԿԱՆ

«Նրա (Լեւոն Տեր-Պետրոսյանի- Վ. Դ.) պաշտոնաթողությունը պիտի մեծ հանդիսություն լիներ, համազգային տոն։ Տոն՝ ո՛չ այն իմաստով, որ նրանից ազատվել ենք՝ քիչ է մնում ուրախությունից սիրտներս պայթի, այլ պետության առաջին նախագահին արժանապատվությամբ ճանապարհելու տոն»։

ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ ՔԴՄ նախագահ, «ՀՀ», 5 մայիսի

Եթե Ազատ Արշակյանն իր առաջարկությունն աներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ՝ գուցե եւ հնարավոր լիներ նման մի բան կազմակերպել։ Բայց ամեն ինչ կորած չէ։ 99-ի փետրվարի 3-ին կարելի է հրաժարականի հա՛մ տարին տալ, հա՛մ էլ այդ օրը տոն հայտարարել։

ՍՆԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ.

Արթնանալու պահը

«Նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ, որոնք շահագրգռված էին, որ «Ար»-ը սնանկ ճանաչվի եւ էժան վաճառվի… Նրանք ցանկանում էին շատ էժան գնել «Ար»-ը, բայց նրանց խաղաթղթերը բացվեցին միայն այսօր, իսկ ես էշի ականջում քնած էի»։

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Ար» հեռուստաընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Բացառված չէ, որ ներկա իշխանությունների մեջ եւս նման վատ մարդիկ լինեն, ուստի այս տխուր պատմությունը գալիս է մեզ ուսուցանելու, որ Մերուժան Տեր-Գուլանյանի համար ցանկացած իշխանության օրոք էշի ականջում քնելը հղի է վտանգավոր հետեւանքներով։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031