Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԼՈՒՐՋ ԵՎ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ

Ապրիլ 24,1998 00:00
erkrapah

«Ինձ համար ցավալի է, որ լրագրողներն իրենք՝ երկրապահների մասին խոսելիս միշտ չէ, որ «լուրջ» են եւ երկրապահ հասկացությանը հեգնանքով են վերաբերվում, արժեզրկում են ինքնին արժեքը, երկրապահ գոյաձեւը շատ խորքեր ունի, եւ միանշանակ մոտեցումը խնդրին՝ այն գլխից դատապարտված է»։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ ԱԺ փոխխոսնակ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ «ՀՀ», 23 ապրիլի

Հաշվի առնելով պարոն Բազեյանի դիտողությունը՝ լրագրողները որոշել են երկրապահի մասին խոսելիս այսուհետ միշտ լուրջ լինել եւ խնդրին ցուցաբերել բազմանշանակ մոտեցում։

 ԷԴ Ո՞ՒՄ ԵՍ «ՆԱՄԻԿԱՏ» ԱՆՈՒՄ

«Երկրապահ դառնալու համար երկրապահ պիտի ծնված լինեք»։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ«ՀՀ», 23 ապրիլի

Հանրահայտ է, որ, օրինակ, գրող, նկարիչ, երաժիշտ, կոմսոմոլ ոչ թե դառնում են, այլ ծնվում։ Իսկ այ, երկրապահն ուրիշ է. ծնվելուց բացի դեռ պետք է դառնալ։

Օ՜ՖՖ, «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

«Թանկագին ընթերցող։ Տիկնա՛յք եւ պարոնա՛յք։ Երկրի ղեկավարնե՛ր։ Հայրեր, քույրեր եւ եղբայրներ։ Վերջերս մեր օրաթերթը լիովին անկախ դարձավ: Սակայն ոչ այնքան, որպեսզի մոռացնել տան ֆինանսական սուր հիմնախնդիրները: Այսօր ստիպված ենք ցանկացած միջոցներ փնտրել ընթերցողի ուշադրությունը գրավելու եւ փող վաստակելու համար: Ներկայացնում ենք մեր կողմից առաջարկվող ծառայությունների մոտավոր գնացուցակը:

Բռնաբարություն շքամուտքում

ա) բռնաբարում եք դուք- 33 հազար դրամ

բ) բռնաբարում են ձեզ- 27 հազար դրամ

գ) նույնը՝ նկարահանումով եւ առաջին էջում հաղորդագրությամբ- 39 հազար դրամ»։

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 23 ապրիլի

Ի թիվս քրեորեն հետապնդելի այլ արարքների, «Հայոց աշխարհը» տիկնանց, պարոններին, երկրի ղեկավարներին եւ իր արյունակից հարազատներին մղում է բռնաբարելու եւ բռնաբարվելու՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով։ Այդպիսով հույս ունենալով հարստանալ։ Մինչդեռ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ այս պարագային, քրեական պատասխանատվությունից խուսափելու դեպքում իսկ եթե «Հայոց աշխարհը» վճարի պետական բոլոր հարկերն ու տուրքերը՝ կշարունակի աշխատել վնասով։ Հարց է ծագում. «Հայոց աշխարհը» ի՞նչն է գերադասում. փո՞ղը, թե՞ հաճույքը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930