Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒ-ՈՒՅ

Ապրիլ 11,1998 00:00
Vasak Darbinyan

«Հարգելի հույրեր…»

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ նախագահի երդման արարողության ելույթից, 9 ապրիլի 

Պրն Հարությունյանի մի կողմում Յուրի Բախշյանն էր, որը եթե «հույրերի» մեջ լիներ, պիտի Խոսրով Հարությունյանի օրհնությամբ Ույրի Բախշյան վերանվանվեր։

ՎԱՀԱ՞Ն…

«Ես Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած եմ նրա համար, որ այնտեղ չլինի Արշակ Սադոյանն իր սոցիալիստական աշխատաձեւով»։

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ «Առավոտ», 9 ապրիլի

Պրն Հայրիկյանը փաստորեն վահանի դեր է ստանձնել Ռոբերտ Քոչարյանի եւ Արշակ Սադոյանի միջեւ։ Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում այս մասին Վահան Հովհաննիսյանը։

ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐԵՐ՝ ԻՐԱՐ ԿԻՑ

«Ես միշտ ասում եմ. ամեն մի արվեստագետ մի գազանիկ է։ Բայց մի բան արգելում եմ. գազանիկը իրավունք չունի մյուս գազանիկին ուտել։ Սունդուկյանի մասին ասում են՝ մայր թատրոն։ Այսօրվա Սունդուկյանը ես չգիտեմ՝ մա՞յր է, թե՞ մորաքույր»։

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ«Հայք», 10 ապրիլի

Օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ի թիվս բոլոր արվեստագետների՝ հավանաբար, գազանիկ է համարում նաեւ իրեն եւ Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանին։ Հուսով ենք՝ Տիգրան Լեւոնյանն ու Վահե Շահվերդյանը չեն կռվի իրար հետ «ո՞րն է մայրը» հարցադրման շուրջ։ Ի վերջո, ե՛ւ Սունդուկյանի, ե՛ւ օպերային թատրոնները արժանի են բարձրագույն գնահատականների։ Երկուսն էլ արժանի են կոչվելու մայր թատրոն: Երկուսն էլ, լինելով արյունակից քույրեր՝ ի վերջո նաեւ մորաքույր են։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930