Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հայտարարության առթիվ

Դեկտեմբեր 28,1995 15:29

Ռուսաստանում համայնավարները եթե ոչ ջախջախիչ, ապա համոզիչ հաղթանակ տարան։ Որքան էլ որոշ լիդերներ փորձեն անպարկեշտ խոսքեր շպրտել համայնավարների հասցեին, որքան էլ ասեն, թե մուրացկաններն ու տարեց մարդիկ են ապահովել նրանց հաղթանակը (կարծես այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացիները չեն), կամ էլ թե, ժողովուրդն ավելի շատ դեմ է քվեարկել, քան կողմ,- հասկացիր, վրեժխնդրությունից է կողմ քվեարկել,- այսինքն՝ նորից աղքատներն ու ծերերը։ Ով ինչպես կուզենա թող մեկնաբանի, հաղթանակը փաստ է։ Այդ փաստի մասին չէ, եւ ոչ էլ նրա վերլուծությանն է ուղղված հոդվածս։ Դա այլ թեմա է։ Սակայն կապված համայնավարների հաղթանակի եւ այդ հաղթանակից ոգեւորված նրա առաջնորդի՝ Զյուգանովի մամուլի ասուլիսում արված այն հայտարարության հետ, թե Խորհրդային Միության վերականգնումը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պարտադիր, ակամայից ինքս ինձ համարյա պոռալով ասացի, որ դա մեզ, մեր անկախացած պետությանը չի վերաբերում։ Եթե ինչ-որ տեղ իրավական հիմք կա Բելովեժյան դավադրությունը դատապարտելու եւ այն ապօրինի համարելու, որից հետո կառաջանան ԽՍՀՄ-ի վերականգնման երաշխիքներ (այն կարող է կատարվել կամ խորհուրդների հերթական համագումար հրավիրելով վերջին համագումարի պատգամավորներից, կամ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներից): Խորհրդային պետության փլուզումից հետո առաջացած բոլոր նորանկախ պետությունների իրավական հիմքը, մեղմ ասած, այնքան էլ իրավական չէ։ Միակ պետությունը, որը պահպանել է ԽՍՀՄ-ի սահմանադրությամբ նախատեսված բոլոր օրենքները եւ նոր միայն անկախացել՝ դա Հայաստանն է: Դեոեւս չփլուզված ԽՍՀՄ-ի օրոք Հայաստանը իր անկախ պետականությունը ձեռք բերեց համաժողովրդական հանրաքվեով, իսկ Բելովեժյան «դավադրությունը» ավելի

ուշ ժամանակի արդյունք է։ Այստեղ տեղին է հիշել այն ժամանակվա մեր իշխանության որոշ քաղաքական գործիչների, որոնք էլ որպես հանրապետության նախագահի թեկնածուների, պայքար էին մղում բարձր պաշտոնին տիրանալու համար, աջ ու ձախ, անհաշվենկատ ու անխնա քննադատում էին, ասելով, թե Խորհրդային Միությունը այլեւս չկա, թե մեր անկախությունն արդեն փաստ է եւ ինչ իմաստ ունի նման պայմաններում միլիոններ ծախսել հանրաքվեի վրա։ Իսկ միակ մարդը, որը պնդում էր անցկացնել նշանակված հանրաքվեն, հանրապետության ապագա նախագահն էր։

Հանրաքվեն կայացավ։ Հռչակվեց անկախ հանրապետությունը։ Մեր պետության անկախացումը իրավական հիմքով է կատարվել։ Իսկ ամիսներ հետո կայացավ Բելովեժյան դավադրությունը, որի հետ մենք ոչ մի իրավական կապ արդեն չունեինք։

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031