Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մանուկյանը ազատ է արձակվել

Դեկտեմբեր 26,1995 12:36

Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանը խափանման միջոց կալանքի փոփոխմամբ. երկու անձի երաշխավորությամբ ազատ է արձակվել՝ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալու պատճառով։ Այս լուրը մեր թղթակցին հայտնեց «դատախազության քննչական մասի պետ Սուրեն Գյոզալյանը։ Ըստ նրա, գործը կարճված չէ, ներկայացվել է նոր ժամկետ եւ քննությունը շարունակվում է։ Իսկ մյուս մեղադրյալների հարցը կլուծվի օրենքով սահմանված կարգով։ Ի դեպ, հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մյուսներից Դավիթ Գաբրիելյանի հոգեկան խանգարում ստացած լինելու մասին լուրերին ի պատասխան, ուղղիչ աշխատանքային հիմնարկների օրենքների կատարման վրա հսկող բաժնի պետ Արմեն Բոշնաղյանը սույն թվականի դեկտեմբերի 15-ին տեղեկանք է ներկայացրել դատախազությանը, ուր նշված է, որ բժիշկ-հոգեբույժ Մաթեւոսյանը զննության է ենթարկել Դավիթ Գաբրիելյանին եւ հոգեկան հիվանդություններ չի հայտնաբերել։ Նույն աղբյուրները նշում են նաեւ, որ Միքայել Մանուկյանի մեկ տարվա կալանքի դիմաց հատուցման հարցը կարող է «խոսակցության

նյութ» դառնալ միայն գործի կասեցումից հետո՝ առայժմ Մանուկյանը մեղադրյալ է դրսում։ Իսկ ընդհանրապես, հայաստանյան օրենքներով, կալանքի տակ գտնված անձը անմեղ ճանաչվելու դեպքում կարող է քրեական գործ հարուցել համապատասխան մարմինների դեմ։ Նշենք նաեւ, որ պրն Գյոզալյանը չցանկանալով կոնկրետ ժամկետներ հայտնել, ասաց, որ գործն անպայման ավարտվելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031