Միրզախանյանը եւ Ժիրինովսկին
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները շատերին դառը դեղահաբ մատուցեցին, որոնցից մեկը 33 մոգական համարի ներքո հաջողության հասած լիբերալ-դեմոկրատական՝ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու կուսակցության հաջողությունն էր. ՌԼԴԿ-ն վճռականորեն ստանձնեց երկրորդ տեղի դափնիները: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանին՝ խնդրելով ներկայացնել իրենց հարաբերությունների պատմությունը գաղափարակից ռուսական ուժի հետ։ Պրն Միրզախանյանը փաստեց, որ իրենք՝ ֊իբրեւ ավանդական ռամկավար–ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցություն, համոզված են Ժիրինովսկու եւ լիբերալ- դեմոկրատիայի հեռավոր առնչակցության մեջ: Դրա ապացույցը ՌԼԴԿ-ի եւ միջազգային լիբերալների միջեւ եղած կապերի բացակայությունն է, իսկ միջազգային լիբերալը գրեթե բոլոր ճանաչված ռամկավար-ազատական գաղափարների կրող ուժերի միավորումն է Ժիրինովսկու գաղափարախոսությունը ունի իր առանձնահատուկ քաղաքականությունը եւ նպատակադրումը։ Սակայն պետք չէ բնավ շտապել գնահատականներ տալու առումով։ Ժիրինովսկին Ռուսաստանում ընդունելի ուժ է, հետեւաբար ինչպիսին էլ լինի վերաբերմունքը նրա անձի հանդեպ՝ դրական, թե բացասական, լուրջ, թե երգիծական, միեւնույնն է, հարաբերություններից խուսափելու հարկ չկա:
ՀՌԱԿ-ի եւ Ժիրինովսկու լիբերալ- դեմոկրատիայի հարաբերությունների պատմությունը՝ որպես այդպիսին, շատ աղքատիկ է. ընդամենը մեկ հանդիպում ծնված Ռուսաստանի նախորդ Պետդումայի ներկայացուցիչների դեպի Հայաստան կատարած այցելությունից։ Բավական բազմանդամ պատվիրակության կազմում կար նաեւ ՌԼԴԿ-ի ներկայացուցիչը, որի անունը պրն Միրզախանյանը չկարողացավ հիշել։ Ընդհանրապես, անկախ գաղափարական համակրանք- հակակրանքներից. ՀՌԱԿ ատենապետը
Ռուսաստանի դեկտեմբեր 17-ի ընտրություններից հետո «բարի» նախանձ է ապրում։ Ռուս քաղաքական ուժերը եւ ժողովուրդը կարողացան, իսկապես, ընտրել եւ ընտրվել։
Կարդացեք նաև
Ա ԴԻԼԲԱՐՅԱՆ