Լրահոս
Օրվա լրահոսը

Պողոս Հայթայան- Հայաստանի նկարիչների միության նախագահ, արվեստաբան. «Ակտիվ գործունեության շրջան է սկսվում…»

Դեկտեմբեր 19,1995 20:21

Այսօր մեր միության հոգսերը բազմաթիվ են։ Բայց անկեղծ ասած, արդեն մեզ ձանձրացրել է հոգսերից խոսելը։ Հիմա արդեն ինչ-որ չափով ակտիվ գործունեության շրջան է սկսվում։ Այս րոպեիս մենք ոչ թե հիմիկվա մասին, այլ մտածում ենք, թե մյուս տարի ինչ ցուցահանդեսներ պետք է ունենանք, որոնք են լինելու այդ ցուցահանդեսները։ Յուցահանդեսներ, որոնք կունենան տեղային, համազգային, եւ երեւի թե, միջազգային նշանակություն։ Գիտե՞ք, ինքնագովության համար չեմ ասում, տարին վերջանում է եւ մենք մի տեսակ ունենք նաեւ գոհունակության զգացում 1995-ի առիթով, որովհետեւ բազմաթիվ ցուցահանդեսներ եղան այս տարվա մեջ եւ շատ հետաքրքիր։ Նույնիսկ հոբելյանական    ցուցահանդեսներ եղան, ասենք՝ Գեղարվեստի ինստիտուտի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Հենց վերջերս փակեցինք խեցեգործության մի հետահայաց ցուցահանդես, որն իր տեսակի մեջ ընտիր ցուցահանդես էր։

Այն բացելու պատիվը տրվեց մեր ավագագույն նկարիչներից մեկին՝ ՀՀ ժողովրդական նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանին։ Մի քանի օր հետո երեւի տարին եզրափակվի Գեղարվեստի ինստիտուտի 50-ամյակի կապակցությամբ կազմակերպվող արդեն ցուցահանդեսների մի շարունակությունով, այս անգամ արդեն այսօրվա սովորող ուսանողների ցուցահանդեսով։ Այսինքն՝ դա մեր աշխատանքն է, կապված երիտասարդության հետ, թե մենք ինչպիսի ուշադրություն ենք դարձնում երիտասարդությանը։ Եկող տարի կազմակերպելու ենք Գյումրիի, Աշտարակի եւ այլ վայրերում ապրող պրոֆեսիոնալ նկարիչների ցուցահանդեսներ։ Պետք է խոստովանեմ, որ ինչ-որ կարեւոր բաներ մենք կարողացանք այս տարի հասցնել, անել։ Հատկապես կարեւորում եմ այն, որ մենք կարողացանք մեր

շենքի տանիքը վերանորոգել։ Գուցե սա պարզունակ հնչի։ Գաղտնիք չէ, որ հանրապետությունում լավագույն դահլիճները նկարիչների միության դահլիճներն են, որոնք արդեն 15-20 տարի է, ինչ վերանորոգման չէին ենթարկվել։ Եվ այս հարցում մեզ բավականին օգտակար եղավ հանրապետության նախագահը։ Եվ ոչ միայն շինարարության իմաստով, ինչ-որ տեղ նաեւ նոր թթվածին ստանալու իմաստով։ Ինչ խոսք, շատ գործեր կան, շատ անելիքներ։ Մեր հիմնական դժվարություններից մեկը հետեւյալն է. Նկարիչների միության կառույցի ենթակառույցները, ասենք՝ կոմբինատները (գեղարվեստի կոմբինատ, քանդակի կոմբինատ, ձեւավորման կոմբինատ), արդեն 91-92 թվականներից հանրապետությունում հանրահայտ պատճառներով գրեթե կանգառի վիճակում են, բացառությամբ մեկ-երկու կոմբինատի, որոնք աշխատում են թերբեռնվածությամբ, արյունը գալիս հոսում էր Նկարիչների միություն։ Եվ միության անդամներին մենք տարբեր ձեւով, լինի ցուցահանդեսների, թե գնումների, կարողանում էինք օգտակար լինել: Այսօր մենք ուրախ ենք, որ մեր միության անդամները ինչ-որ չափով սպասելիքներ ունեն միությունից եւ այդ սպասելիքները արդարացնում ենք։ Դրանք ճիշտ է, լիիրավ չեն, բայց ինչ-որ մասնակի բաներ այսօր կարողանում ենք անել։ Առաջներում այսպես է եղել, նկարիչը բերել է իր մեկ նկարը, գնահատվել է այն 500-700 ռուբլի, իսկ դա արդեն բավականին գումար էր։

Այսօր մենք չենք կարող այդ նկարները վերցնել, որովհետեւ մենք 50-100 դոլար չենք կարող վճարել նրան։ Մենք պարզապես, թե՛ բարոյապես, եւ թե՛ ֆինանսապես մասնակիորեն ենք օգնում։ Ասեմ, որ 96 թիվը հագեցած է լինելու ցուցահանդեսներով, ծրագրային ցուցահանդեսներով: Օրինակ, մենք ցանկանում ենք մի ցուցահանդես բացել, որը պիտի կոչվի «60-70-ական թվականների հայ կերպարվեստը»։ Այսինքն՝ դա այն ամենածաղկուն շրջանն է պատկերելու, որտեղից մենք ունեցանք ե՛ւ Մինաս, ե՛ւ Ադալյան, ե՛ւ Մարտին Պետրոսյան, ե՛ւ Խաթլամաջյան, ե՛ւ Արա Շիրազ… Այդ ցուցահանդեսը նաեւ մեզ խորհրդածելու առիթ է տալու, թե այսօրվա երիտասարդությունը, թեկուզ եւ ավանգարդ թեւը, որտեղից է սնվում, որտեղից է գալիս եւ, ինչ ազգակցական կապեր կան անցնող սերնդի եւ այս սերնդի միջեւ։ Հիմա խոսքը գործի վերածելու շրջան է։ Այսօր միությունը մտածում է նոր մեթոդներով, նոր ձեւերով։ Պետք է արվի այնպես, որ միության անդամն ինքը զգա, որ այդ միությունն իրեն պետք է։ Իսկ մենք այս վերջին 5-6 տարում զգացինք, որ դա իրոք այդպես է։ Թեեւ տարբեր պատճառներով մարդիկ մեկնեցին հանրապետությունից դուրս, բայց պետք է խոստովանեմ, որ ոչ մի նկարիչ իր տոմսը չի դրել եւ ասել, որ այս միությունը ինձ պետք չէ։

Ընդհակառակը, ընդունելության հանձնաժողովը վերջերս 16-17 անդամ է ընդունել միության շարքերը։ Եվ վերջում շատ կուզենայի, որ առաջին հերթին մեր սահմանները հաղորդակցվող լինեին, որ մենք կարողանայինք մեր արվեստագետներին ներկայացնել աշխարհին, օգտակար լինելով թե արվեստագետին, թե՛ Հայաստանի նկարիչների միությանը եւ, որն ամենակարեւորն է, օգտակար լինել նորաստեղծ հանրապետությանը։ Այստեղ համազգային մտածողություն է պետք եւ ոչ թե անհատական: Եվ որեւէ հարաբերություն պետք է օգտակար լինի բոլոր կողմերին։ Ես օգտապաշտ չեմ, բայց կյանքի ռիթմը, տրամաբանությունը տանում են դրան։ Այնպես որ՝ 96 թիվը, ինչպես իմ ներքնազգացողությունն է ինձ թելադրում, ինչ-որ չափով պետք է շրջադարձային լինի մեր ժողովրդի համար ե՛ւ մշակութային, ե՛ւ տնտեսական, ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքա– իրավական առումներով։

Գրի առավ՝

Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031