Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտները հոգու

Դեկտեմբեր 15,1995 20:51

Դա ժամանակի կերպարն է՝ իրադարձությունների  տարեգրության հայտնաբերմամբ խտացված։ Դա անցյալի շոշափելի ակնթարթների միջով նրա մտորումների փորձն է, որը մեր ներկայի մեջ է ու նաեւ գալիքի, որը բնութագրում է ազգի դեմքն ու ոգին։ Ահա այդպիսին է հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ վերջերս հրատարակված «Դաժան եւ լուսավոր առավոտները հոգու» լուսանկարչական ալբոմը։ Իր տեսակի մեջ եզակի մի հրատարակում, որտեղ ժամանակի տարեգրության հոսքից վեր է հառնում, հստակվում ու ծնվում նրա կերպարը։ Բնականաբար, անձնապաստան, որովհետեւ ամեն մի նկարիչ իրեն ու երեւույթները տեսնում է միայն ի՛ր ձեւով, ի՛ր միջով սինթեզելով:

Հավանաբար, պատահական չէ, որ ալբոմում տեղ գտած նկարները, որոնցից շատերը լայնորեն հայտնի են հանրապետական ու միութենական մամուլից, ներկայացված են առանց մակագրության ու թվագրման: Ըստ էության առկա պահին բոլորովին էլ անհրաժեշտ չէ ինչ իրադրություն է, որտեղ եւ երբ է այն տեղի ունեցել։ Փաստագրությունը հետաքրքիր է լոկ իրադարձությունների թարմ հետքերով քայլելիս, իսկ այսօր, ժամանակի հեռվից, այն սնունդ է տալիս դրանք ընդհանրացնելու համար։ Եվ պարտադիր էլ չէ բացատրել, թե ահա այս լացող ղարաբաղցի փոքրիկը շուռնուխցի ուսուցչի որդին է, որի աչքի առջեւ պատանդ են վերցրել հորը։ Մի՞թե դա է կարեւորը…

Զավենը ժամանակի շուրջ խորհում է զուսպ, սենսացիաներ չհանդուրժող շտրիխներով։ Համազգային շարժում, երկրաշարժ, Ղարաբաղ, աստիճանական վերադարձ դեպի խաղաղություն… ահա այն պայմանական գլուխները, որոնց բաժանված է լուսանկարների սույն ալբոմը։ Ամբողջ մի դարաշրջան՝ ակնթարթորեն քարացած ֆոտոօբյեկտիվում։ Ընդ որում, վերջնահաշվում հավաքական կերպարի հիմնական բնութագրական գիծը գիտակցված փախուստն է արյունից, սարսափներից ու մահից։ Դրանք կան, սակայն, ավելի շուտ, կադրից դուրս, եւ այդ պատճառով էլ կրկնակի տպավորիչ են թվում։ Անգամ երկրաշարժը այստեղ պարզապես ցավ է՝ անհավատալիորեն հսկայական, լի, սակայն, լավի հավատով…

՝Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հասմիկ Մովսիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031