Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են առաջանում երկրաշարժերը

Դեկտեմբեր 14,1995 14:49

Ըստ այս վարկածի երկրաշարժերը ընդերքում տեղի ունեցած էլեկտրական պարպումների արդյունք են։

Տիեզերքում պտտվող Երկիր մոլորակի նյութի յուրաքանչյուր մասնիկի վրա ազդող թե կենտրոնախույս ուժը եւ թե գրավիտացիոն ուժը ուղղված է երկրին պտույտ հաղորդող ուժի ուղղությունից դեպի ետ։ Այդ ուժերն էլ ընդերքի խորության աճման զուգընթաց կուտակվելով ավելի ստորին շերտերի վրա, նրանց կստիպեն արգելակել իրենց պտույտի արագությունը եւ Երկրի արտաքին կարծր կեղեւի նկատմամբ սահել ետ որպես առանցքակալ հանդիսացող հրահեղուկ մագմայի միջոցով։ Ընդ որում, երկրի տարբեր լայնությունների ընդերքում հրահեղուկ մագման Երկրի առանցքի շուրջը կունենա պտույտի տարբեր արագություններ։

Այսպիսով` Երկիր մոլորակը իրենից ներկայացնում է մի դինամոմեքենա, որի արտադրած էլեկտրական էներգիան մշտապես հալված վիճակում է պահում ընդերքը։

Տիեզերքում պտտվող փխրուն նյութից կազմված զանգվածը պետք է ձգտի կենտրոնախույս ուժի ազդեցության տակ իր շրջագծից դեպի դուրս հորդել։ Սակայն այդ ժամանակ նրա միջուկում կառաջանա ճիշտ այն չափի դատարկություն, որի դեպի իրեն ձգող կլանող ուժը կհավասարակշռի այդ զանգվածի շրջագծից դեպի դուրս ազդող ուժին։ Ուրեմն, Երկիր մոլորակը մի սնամեջ մարմին է, որի ներսում գոյություն ունի պտույտի այլ արագություն ունեցող սնամեջ մարմին։

Այդ հրահեղուկ գունդը պետք է ենթարկվի այլ տիեզերական մարմինների մակընթացություն եւ տեղատվություն առաջացող ուժերին եւ Երկրի ներսում տեղաշարժվի եւ ձեւափոխվի, որի հետեւանքով սահուն կտեղաշարժվեն նրա շուրջը առաջացած մագնիսական դաշտի ուժագծերը ստիպելով երկրի մագնիսական բեւեռներին թափառել։

Հրահեղուկ մագմայի տեղաշարժերի որոշակի դիրքերում կավելանա այդ զանգվածի ճնշումը երկրի կարծր թաղանթի որոշակի հատվածների վրա, որտեղ գոյություն ունեցող նեղ ճեղքերի միջոցով այդ զանգվածը կբարձրանա վեր։ Կբարձրանա, որովհետեւ ընդերքում մենք կունենանք Ֆրեդ Պասկալի հանրահայտ մամլիչը, որը գործում է ոչ թե ուժի մեջ շահելով, այլ ընդհակառակը։ Ընդերքի այդ տեղամասի մագմայի ճնշումը վեր է ածվում ընդերքի ճեղքով վեր բարձրացող մագմայի հոսքի։ Եվ քանի որ ընդերքի բարձր լարման էլեկտրական հոսանքի համար երկրի կեղեւի, ասենք, խոնավ հատվածները կհանդիսանան որպես այդպիսի էլեկտրականության հաղորդիչ, ապա վեր բարձրացած էլեկտրահաղորդ մագման որոշակի պահին կփակի այդ էլեկտրական նոր շղթան, որի հետեւանքով կառաջանա հզոր էլեկտրական պարպում (ընդերքի կայծակ)՝ կառաջանա երկրաշարժ։

Կարծում եմ, հետեւելով

ա) Երկրի ընդերքի էլեկտրահաղորդականության փոփոխություններին (երկարատեւ եւ առատ տեղացած անձրեւների, նոր կառուցված ջրամբարների ընդերք թափանցած խոնավությանը…),

բ) մագնիսական բեւեռների թափառումներին (երկու մագնիսական բեւեռների միջեւ գծված երեւակայական գծի թափառումների ամենամոտ սպասվող դիրքը տվյալ ուսումնասիրվող տեղանքի նկատմամբ կլինի կրիտիկական պահը), կարելի է սպասվող երկրաշարժերի ուժգնությունն ու պահը կանխատեսել ճշտությամբ։

Վեհարի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031