«Առավոտ» թերթի խմբագրություն ներկայացավ Գ. Խուդինյանը եւ հայտնեց, որ «Առավոտի» թիվ 243 համարում տպագրված «Դաշնակցության բազեներ ու աղավնիներ» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն, ինքը մեկնաբանություն չի տվել ՀՅԴ Ընդհանուր ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ արաբական մամուլում տպագրված հոդվածի արտահայտությունը սոսկ տվյալ թերթի կարծիքն է եւ չի արտահայտում իր տեսակետը։ Ընդհանրապես ինքը ինտերվյու չի տվել «Առավոտին»։