ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովը դեկտեմբերի 8-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է.
ա. ՀՅԴ ոչ մի առնչություն չի ունեցել «Դրո» խմբակի կազմության եւ գործունեության հետ։
բ. ՀՅԴ գաղափարական եւ բարոյական արժեչափերը, նրա կազմակերպական կանոնները բացառում են քրեական բնույթ ունեցող որեւէ գործի հետ կազմակերպական որեւիցէ կապ։ ՀՅԴ դատապարտելի է համարում նմանատիպ ամեն մի գործունեություն։
գ. Այդպիսի գործունեությունը ՀՅԴ-ի հետ կապելու փորձերի ետեւում կանգնած են ուժեր, որոնք ձգտում են վարկաբեկել ու չեզոքացնել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, իբրեւ Հայաստանում քաղաքական դերակատարություն ունեցող կազմակերպություն, ինչպես նաեւ խոչընդոտել Հայ Դատի լուծման ուղղությամբ նրա կողմից տարվող աշխատանքները։
Կարդացեք նաև
դ. ՀՅԴ պահանջում է արագացնել դատական գործընթացը եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:
Ի լուր համայն հայ ժողովրդի ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովը նաեւ հայտարարում է, որ Դաշնակցությունը անդուլ կերպով շարունակելու է իր պայքարը ի խնդիր ազգային շահերի հետապնդման, հայ պետականության ամրապնդման, Հայաստանում ընկերային արդարության ապահովման եւ Հայ Դատի լուծման։
ՀՅԴ 26-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ