Լրահոս
Օրվա լրահոսը

Ողորմություն սպասելով տունդ չի կառուցվի

Դեկտեմբեր 07,1995 10:25

Այսօր, երկրաշարժի 7-րդ տարելիցի առթիվ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ինչպես միշտ, կուղեւորվեն աղետի գոտի, իրենց ներկայությամբ պատվելով հերթական ավարտված օբյեկտների շահագործման արարողությունը։ Յոթ տարին երեք տարի չէ, որոնց ընթացքում դեռ կարելի էր հուսալ, թե առատ խոստումներն իրականություն կդառնան։ Սակայն այսօր հանդիսավոր տրամադրության, կարծես թե, ավելի շատ առիթներ կան։ Ճիշտ է, շինարարության ծավալների ավելացման համար մենք պարտական ենք նախեւառաջ Համաշխարհային բանկին եւ «Հայաստան» հիմնադրամին, որոնք իրենց վրա վերցրեցին աղետի գոտու շինարարության ծախսերի առյուծի բաժինը։ Սակայն խնդիրը միայն դրամի մեջ չէ։ Խնդիրն այն է, որ մեր իշխանությունները, վերջապես, հասկացան, թե ինչպես է պետք այդ դրամը ծախսել։ Վերականգնողական աշխատանքների շրջանը, փաստորեն, կիսվեց երկու գաղափարախոսական դարաշրջանների միջեւ, եւ մեր կառավարությունը ստիպված էր շտկել խորհրդային ինտերնացիոնալիստների կողմից թույլ տրված սխալները։

Երբ եղբայրական շինարարները լքեցին աղետի գոտին, մենք ստիպված եղանք հաշվի նստել մեր ֆինանսական հնարավորությունների հետ եւ հրաժարվել նախորդ հսկայածավալ ծրագրերից։ Այդ ծրագրերի էությունն այն էր, որ պետք է կառուցել նոր բնակելի զանգվածներ, կենտրոններից բավարար հեռավորության վրա, եւ գերադասությունը տրվում էր ոչ թե շինությունների ամրացմանն, այլ քանդմանը։ Օրինակ, Գյումրիում անցած տարիների ընթացքում ամրացվել է միայն մեկ շենք, սակայն այս տարի՝ արդեն 12, իսկ գալիք տարի պլանավորվում է 20:

Նոր թաղամասերի շինարարությունը, որ զրկված կլինեն հաղորդակցական, առեւտրական եւ այլ սոցիալական ենթակաոուցվածքներից, հետագայում դժվար թե լայն թափ ստանա։

Այսօրվա վիճակագրությունը դեռեւս տխուր է. Սպիտակում բնակչության 70-75 տոկոսը չունի մշտական բնակարան, Գյումրիում տուն չունի 18 հազար ընտանիք։ Կան նաեւ դրական միտումներ՝ մարդիկ սկսեցին վերականգնել մարզադաշտերը, կինոթատրոնները եւ նույնիսկ բաղնիքները։ Իր վարանոտ առաջին քայլերն է անում նաեւ մասնավոր կապիտալը. Գյումրիի կենտրոնում կառուցվում է խոշոր հյուրանոցային համալիր, որը նախատեսում է բարձրակարգ սպասարկում։

Դեոեւս ոչ ոք չի կարող ասել, թե քանի տարի պետք է անցնի մինչեւ աղետի գոտու խնդիրները քիչ թե շատ լուծված կհամարվեն։ Շինարարությունն ընթանում է։ Անցած մեկուկես տարվա ընթացքում ծախսվել է 17 մլն դոլար, եւս 7 մլն նախատեսված է հատկացնել մինչեւ 96-ի տարվա վերջը։ Իհարկե, դա շատ քիչ է։ Հավանաբար, աղետի գոտու բնակիչները պետք է հույս դնեն իրենց միջավայրում աճող հարուստ մարդկանց վրա։ Օրինակ, գյումրեցի երեք եղբայրների վրա, որոնք կառուցում են հյուրանոցային համալիրը, ցուցաբերելով ե՛ւ հայրենասիրություն, ե՛ւ ձեռներեցություն, եւ նույնիսկ հաշվենկատություն, քանի որ շինարարության մեջ կապիտալ ներդնելը եկամտաբեր գործ է։ Թե չէ սպասելով կառավարության եւ Համաշխարհային բանկի ողորմությանը, տունդ չես կառուցի։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031