Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրճ եւ մանգաղ

Դեկտեմբեր 06,1995 13:18

Ռուսաստանի կոմունիստները խորհրդային ժամանակներից ժառանգած իրենց եւ ոչ մի խորհրդանիշից չեն հրաժարվել։ Նրանք դեռեւս շարունակում են ընթանալ լենինյան ուղիով եւ նախընտրական այս փուլում նրանից վերցված ցիտատներով առատորեն «կերակրում» ընտրողներին։ Դրանք, ինչպես հայտարարում է կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, մյուսներից տարբերվելու եւ սեփական ծրագրային սկզբունքները ներկայացնելու համար՝ որոնք այլոց մոտ հիմնված են հայհոյանքների վրա։ Կոմունիստները շարունակում են այսօր էլ հանդես գալ «Մուրճ եւ մանգաղ» խորհրդանիշի ներքո՝ դրանով իսկ ընդգծելով, որ իրենք տակավին մտավորականության եւ բանվորագյուղացիության դասակարգային դաշինքի ջատագովներն են։

Սակայն կոմունիստները Ռուսաստանի քաղաքական դաշտում միակ ուժը չեն, որ ընտրարշավը անցկացնում են «Մուրճի եւ մանգաղի» ներքո։ Կա եւս երկու կուսակցություն, որոնք Խորհրդային Միության զինանշանից սեփականել են այդ տարրը։ Դրանք են՝ «Աշխատավորական Ռուսաստան-հանուն Խորհրդային Միության» բլոկը, որը մուրճ ու մանգաղի խորհրդանիշը զուգակցել է խորհրդային հինգթեւանի աստղի հետ, եւ ինչպես մոսկովյան դիտորդներն են գնահատում, ռադիկալ կոմունիստների կազմակերպությունն է, ինչպես նաեւ «Աշխատանքի միության արհմիությունները», որոնք միմյանց կցելով ռուսերեն «տրուդ» եւ «սոյուզ» բառերի առաջին տառերը, T-ի եւ C-ի

զուգադրումով խորհրդային այդ սիմվոլի մի նոր տարբերակ են ստեղծել՝ դրանով իսկ ցանկանալով ընդգծել, որ նոր դրսեւորումների մեջ են տեսնում

բանվորների ու գյուղացիության դաշինքը։ Ինչպես գրում է մոսկովյան մամուլը, Կարլ Մարքսը կսարսափեր, տեսնելով այնպիսի մի կուսակցություն, որը միաժամանակ մտադիր է պաշտպանել ինչպես բանվոր դասակարգի, այնպես էլ կապիտալիստների շահերը։ Սակայն Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը միայն մուրճեւմանգաղային անակնկալներով չի սահմանափակվում։ Մոսկովյան մամուլը գրում է, որ դեկտեմբերի 17-ին բազմաթիվ ռուսաստանցի ընտրողների կարող է շփոթության մատնել համամասնական ընտրությունների ցուցակը։ Բանն այն է, որ հանրահայտ Ջունա Դավիթաշվիլու կուսակցության կողմից ընտրական ցուցակի առաջին տեղում

նշվում է Ալեքսանդր Իվանովիչ Լեբեդի անունը։ Մի մարդ, որի անուն-հայրանուն-ազգանունը նույնությամբ համընկնում է հռչակավոր պաշտոնաթող գեներալի անվանը։ Այս հարցում, հավանաբար, ռուսաստանցի

ընտրողը հեշտությամբ կարողանա կողմնորոշվել, սակայն ավելի դժվար խնդիր է որոշելը, թե ում ստացած ձայներից առավելապես շահած դուրս

կգա Ռուսաստանը։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031