Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խաբվեք ժպիտներով

Դեկտեմբեր 05,1995 11:57
Karapet Rubinyan

Սեւծովյան համաժողովի արդյունքները

Երեկ ԱԺ նախագահի տեղակալ Կարապետ Ռուբինյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի 6-րդ լիագումար նիստի մեր պատվիրակության ղեկավար, թղթակիցների միջոցով հասարակությանը ներկայացրեց դեպի Անկարա իրենց այցելության արդյունքները։ Պատվիրակության կազմում էին նաեւ էդվարդ Եգորյանը եւ Ջուլիետ Կաժոյանը։ Նոյեմբերի 26-ի երկօրյա նախապատրաստական աշխատանքներից հետո՝ բյուրո, հանձնաժողովներ, 6-րդ լիագումար նիստը սկսել է իր աշխատանքները՝ օրակարգում ունենալով հետեւյալ հարցերը, ա) նախորդ որոշումների կատարման ընթացքի հաշվետվություն եւ նոր առաջարկություններ, բ) համագործակցության կանոնադրության փոփոխություններ, գ) բյուջեի հաստատում, դ) ռոտացիա։ Ինչպես հայտնի է, այս նիստով ավարտվեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի նախագահության ժամկետը, եւ, ըստ կանոնակարգի, հաջորդ 6 ամիսը վեհաժողովն առաջնորդելու է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիեւը։ Կանոնակարգի փոփոխություններից հետո այն երկիրը, որի խորհրդարանի ղեկավարը ընտրվել է համագործակցության նախագահ, դառնալու է լիագումար նիստերի հյուրընկալողը, այսինքն՝ Հայաստանը առժամանակ ազատվեց նման ծախսարար պատվից, իսկ Բաքուն պետք պատրաստվի ընդունել պատվիրակություններին։ Թեեւ 1996 թվականի բյուջեի առյուծի բաժինը ստանձնել է Թուրքիան՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության շահագրգիռ կողմ։

Պրն Ռուբինյանը ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերություններն անձնային մակարդակում շատ ջերմ էին, բայց պաշտոնական մակարդակում՝ չափազանց զուսպ, եթե չասենք՝ կողմնակալ։ Մեր հանրապետության դրոշն այդպես էլ չէր ծածանվել՝ ո՛չ պատվիրակության գալստյան, ո՛չ մեկնելու առիթներով, եթե առաջին դեպքում կարելի էր մխիթարվել հյուրընկալողների պատճառաբանությամբ, թե ժամանակի սղության պատճառով էին հասցրել միայն գորգը փռել, ապա մեկնման պահին երկու թուրքական դրոշների միջեւ անցնելու պատվից հայ պատվիրակները պարզապես հրաժարվել էին։ Հայաստանի հետ գործուն, կառուցողական հարաբերությունների հաստատմամբ շահագրգռված էին միայն Ղարսի նահանգում, որի իշխանություններն անգամ տեղական հեռուստատեսությամբ բազմիցս քննադատում էին կենտրոնին, որը խոչընդոտում է սահմանների բացմանը, այսինքն՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031