Մինչ աշխարհի տարբեր պետություններում օրենսդիրները վիճում են հղիության արհեստական դադարեցման թույլատրման մասին, տարեկան հարյուր հազարավոր «պոտենցիալ» երեխաներ զրկվում են ապրելու հնարավորությունից: Հասարակության մեջ նույնպես կարծիքները բեւեռացված են։ Հարցը քննարկվում է տարբեր հարթություններում. մարդու իրավունքի պաշտպանությունից մինչեւ դիտավորյալ սպանություն։ Գիտնականները պնդում են, որ նորագույն սարքավորումներով հնարավոր է դարձել ապացուցել, որ սաղմը զգում է բոլոր միջամտությունները ու ամեն կերպ դիմադրում է «սպանությանը»։ Հղիության արհեստական դադարեցումը թույլատրելու կամ արգելելու հարցը առավելապես մարդու իրավունքներին են վերաբերում ու մինչ այն կլուծվի, որոշ պետություններում դա խոշոր բիզնեսի, եկամտի աղբյուր է։ Չինաստանում մարդկային սաղմը գնահատվում է չափազանց թանկ։ Ռեստորաններում մատուցվում է միայն մեծահարուստներին, որոնք ի վիճակի են վճարելու հաճույքի դիմաց։ Մարդու սաղմը, կապիկի ուղեղը եւ նման որոշ ճաշատեսակներ համարվում են էլիտար։ Բացի այդ, այստեղ մարդկային սաղմը համարվում է անփոխարինելի դեղամիջոց որոշ հիվանդությունների դեպքում: Լայնորեն կիրառվում է նյարդային խանգարումների, ասթմայի, թոքախտի բուժման ժամանակ։ Կանայք օգտագործում են նաեւ որպես դիմահարդարման միջոց։ Մարդկային սաղմից պատրաստված քսուքները մաշկը դարձնում են հարթ եւ էլաստիկ։
Հումքը, որպես այդպիսին, այնքան էլ թանկ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանում դրա քանակը ահռելի է: 1980 թվականին այդ երկրի կառավարությունը հռչակեց «մեկ երեխայի քաղաքականությունը», որը խստորեն կարգավորում էր ծնելիությունը: 1.2 մլրդ բնակչությամբ այս երկրում բնական աճը տարեկան կազմում է 15 մլն մարդ։ Բնականաբար, պետությունը, որի բնակչությունը կազմում է երկրագնդի բնակչության 1/5, չի կարողանում կերակրել բոլորին: Սակայն կառավարության ընդունած որոշումը բնակչության մոտ ըմբռնումով չընդունվեց, առավելապես գյուղական շրջաններում, որտեղ մարդիկ խուսափում էին եւ չէին ենթարկվում կառավարության որոշմանը։
1991 թվականին էլ ավելի խստացվեցին պայմանները։ Շրջաններում ստեղծվեցին հսկիչ հանձնաժողովներ, որոնք յուրաքանչյուր «ապօրինի» ծնված երեխայի համար կրում էին անձնական պատասխանատվություն: Չինաստանում ծնվելիք ամեն երեխա պետք է ունենա թույլտվություն, ապրելու թույլտվություն, հակառակ դեպքում նա չպետք է ծնվի։ Փաստորեն իշխանությունները խրախուսում են հղիության արհեստական դադարեցումը եւ հասկանալի է, թե ինչու այդ եզակի ճաշատեսակի եւ դեղամիջոցի հումքը այդքան էժան է: Անհամեմատ ավելի թանկ է դրա մշակումը։ Չինական էժան հումքի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսեւորում հարեւան պետությունները, Արեւմտյան Եվրոպայի, Ամերիկայի գործարար մարդիկ։ Մեծ բիզնեսը սահմաններ, առավել եւս, ազգային պատկանելություն չի ճանաչում: Եթե երեխայի ծնունդը թույլատրված չէ, ապա իշխանությունները կարող են պարտադրել մորը դադարեցնել հղիությունը նույնիսկ ծննդաբերությունից մի քանի օր առաջ: Հակառակ դեպքում սպառնում է մեծ տուգանք կամ ազատազրկում։
Երեխաների պաշտպանության այլ խնդիր է ներկայացնում այն, որ ծնողները հաճախ հրաժարվում են իրենց նորածիններից, եթե նրանք աղջիկ են լինում։ Չինաստանում հաշվվում է 1,7 մլն անհետ կորած աղջիկ երեխաներ։ Վերջերս Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Վայրի դաշտ» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Նեւզորովը անդրադարձավ այս խնդրին։ Ըստ լրագրողի՝ վաճառված, անհետ կորած երեխաներից շատերը այնուհետեւ
Կարդացեք նաև
հայտնվում են արեւմտյան պոռնոգրաֆիական ֆիլմերում, որտեղ սլավոնական ծագում ունեցողները մեծ պահանջարկ են վայելում: Ռուսական մամուլում հաճախ կարելի է հանդիպել «վաճառում է երեխա»
հայտարարությանը: Ո՞ւմ ձեռքում են նրանք հայտնվում, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը: Այս հարցերին փորձում են պատասխանել շատերը. տարբեր տեսանկյունից, տարբեր ձեւերով։
Մանկավաճառության համակարգը որոշ շրջանների բերում է միլիոնավոր դոլարների օգուտ ու իրավապահ մարմինների պայքարը կենտրոնացված է առավելապես այս ուղղությամբ:
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ