Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղուկանավ «Լենինականը» կբարձրանա Մասիս»

Նոյեմբեր 23,1995 12:16

Ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը տարիների մտերմություն է ունեցել իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Շիրազի հետ։

Բանաստեղծի 80-ամյակի առիթով մեր աշխատակից Սարո Գյոդակյանը հանդիպեց անվանի գիտնականին եւ խնդրեց վերհիշել հուշի որեւէ պատառիկ շիրազյան մասունքներից։

1964թ. հուլիսին հեռագիր է ստացվում այն մասին, որ Ճապոնիայում կառուցված «Լենինական» հեղուկանավը ուղերթի է դուրս եկել եւ լողում է Հնդկական օվկիանոսում, գալիս դեպի Նովոռոսիյսկ։ «Թանկագին ընկերներ,֊ ասված էր հեռագրում,- Սեւծովյան նավատորմիղը լրացվեց եւս մեկ նոր՝ ժամանակակից խոշորագույն հեղուկանավով, որը կառուցված է Ճապոնիայում։ Նրա ջրատարողությունը 46 հազար տոննա է, երկարությունը՝ 207, իսկ լայնությունը՝ 27 մետր։ Հեղուկանավը կարող է միանգամից փոխադրել տարբեր տեսակի 33 հազար տոննա նավթամթերք։ Ուրախ ենք հաղորդելու ձեզ, որ մեր հեղուկանավը կրում է ձեր քաղաքի՝ Լենինականի անունը։ Ներկայումս գտնվում ենք Հնդկական օվկիանոսում, գալիս ենք Ճապոնիայից, Պարսկական ծոցով մտնելու ենք Միջերկրական ծով»։ Այս մասին գրեցին նաեւ հանրապետական թերթերը։ Եվ ահա Լենինականի աշխատավորության ներկայացուցիչները Գեղամ Մուղնեցյանի ղեկավարությամբ մեկնեցին Նովոռոսիյսկ՝ դիմավորելու այս անգամ Կուբայից վերադարձող նավին։ Նրանք ջերմ հանդիպումներ ունեցան օվկիանոսային գեղեցկուհու անձնակազմի հետ, իմացան, որ «Լենինականը» ջրարկվել էր 1964թ. մարտի 14-ին, Ճապոնական Այոյ քաղաքում։ Ծովագնացների, շրջանում վաղուց ի վեր պահպանված ավանդույթ էր, որ նավը ջուր իջեցնելուց հետո այն ցամաքի հետ կապող վերջին ճոպանը կտրում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչը, որը եւ դառնում է տվյալ նավի կնքամայրը։ «Լենինականի» կնքամայրը լինելու պատիվը վերապահվել էր Ճապոնիայում խորհրդային դեսպանության ներկայացուցիչներից մեկի կնոջը՝ Վալենտինա Ռավտինային։ Լենինականից ուղարկված ցուցանվերներից հատուկ ցուցասրահ է ստեղծվում նավի վրա։ Իմանալով այս բոլորի մասին, Շիրազը հեռախոսով հարցրեց ինձ.

– Մե՞ծ է «Լենինական» նավը, կհասնի՞ Անի, կբարձրանա՞ Մասիսի գագաթը…

Հասկանալով նրա ակնարկի իմաստը, անմիջապես պատասխանեցի.

– Սեւանով կգա, Անի կհասնի, Մասիս կբարձրանա եւ կլողա Վանա լճում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930