Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդավառները քիչ են

Նոյեմբեր 04,1995 12:35

Ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակի խնդիր է։ Հենց այդ հանգամանքով կարելի է բացատրել ՈԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հայտարարությունը ԱՊՀ երկրների միջեւ ռազմական դաշինք ստեղծելու մասին, այն դեպքում, եթե Հյուսիսատլանտյան բլոկը շարժվի դեպի ԱՊՀ սահմաններ։ Ավելին, պրն Գրաչովի նման հայտարարություններն արվեցին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունից հետո։

Մեկնաբանները Մոսկվայում կարծում են, որ ռազմաքաղաքական դաշինքի կողմնակիցներն այսօր կավելանան, քանի որ իսկապես որոշակի վտանգ գոյություն ունի ՆԱՏՕ-ի կողմից։ Հավանաբար, առաջին քայլերն այդ ուղղությամբ կլինի ԱՊՀ հակաօդային միասնական պաշտպանության համակարգի ստեղծումը, որի մասին երկու օր աոաջ խոսվում էր Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այդ համակարգի մեջ ընդգրկվելու ցանկություն ունեցողները քիչ չեն՝ բացի Ռուսաստանից, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը։ Սակայն, երբ խոսք է գնում ռազմաքաղաքական դաշինքի մասին, ապա, դիտորդների կարծիքով, այստեղ առավել խանդավառություն են ցուցաբերում Տաջիկստանն ու Բելառուսը։ ԱՊՀ այլ երկրների եւ, առավել եւս, նախկին սոցիալիստական ճամբարի անդամների մասնակցությունը, մեղմ ասած, հարցականի տակ է։

Կարեն ԹՈՓՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930