Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չբաժանված սեր

Նոյեմբեր 04,1995 11:21
morikyan

Երբ օրենսդիր իշխանության պաշտոնաթերթը խմբագրում է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, փոխնախարարը, դա վկայում է իշխանության տարբեր թեւերի ոչ տարանջատված, չբաժանված վիճակի մասին, որն, ինչպես հայտնի է, չբաժանված սիրո նման մի բան է։ Այդ զուգահեռն ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք, որ զանգվածային լրատվության միջոցների  մեծամասնությունն առանձնապես հակված չէ ֊ընկնել պաշտոնական կառույցների մշտական հմայքի տակ եւ նրանց հետ երկարատեւ ամուսնական դաշինք կնքել։ Ի տարբերություն դրանց, երկու պաշտոնաթերթերը, որոնք առ այսօր ձեւականորեն պահպանել են ԱԺ-ի խոսափողի կարգավիճակը, շարունակում են շոյել անխտիր բոլոր իշխանավորների փառասիրությունը անվերապահ հաճոյախոսություններով։

Հավանաբար, այդ դաշինքը օրինականացնելու եւ երկարաձգելու նպատակով ծնվեց մի որոշում, համաձայն որի տեղեկատվության փոխնախարար Այդին Մորիկյանը վերադարձավ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի խմբագրի պաշտոնին, որը քիչ առաջ ստիպված էր լքել՝ նոր պաշտոն ստանալու առիթով։ Անկասկած, այդ համատեղման մեջ որոշակի խորունկ իմաստ կա։ Նախ՝ ի ցույց է դրվում իշխանությունների ոչ տարանջատված լինելը, որն արտահայտվում է նրանց բացարձակ միաձուլման մեջ։ Երկրորդ՝ գլխացավանքն է քիչ, քանի որ փոխնախարարին ավելի հեշտ է ղեկավարել այն թերթը, որը նույն ինքը խմբագրում է։ Եվ վերջապես՝ փոխնախարարի մնացած ֆունկցիաները, որոնց իմաստը պետք է որ լինի, հավանաբար, ազատ եւ ժողովրդավարական մամուլի զարգացումը, ըստ էության, կսահմանափակվեն պաշտոնաթերթերի ուղղափառ իշխանամետությունը հսկելով։ Եվ դա կհամապատասխանի կառավարության եւ կուսակցության (՛ներեցեք, ԱԺ-ի) անքակտելի միասնության քաղաքական գծին։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930