Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիճելն անիմա՞ստ է

Նոյեմբեր 02,1995 14:49
jenya

Օրերս ՀՀ նախագահի կողմից ստորագրված ԱԺ-ի ընդունած օրենքների ցուցակում դեռեւս չկա ակցիզային հարկի փոփոխությունների մասին օրենքը, որը, ինչպես հիշում եք, բավականին մեծ վեճեր էր առաջացրել։ Հնարավոր է, դրա պատճառը լոկ այն է, որ նշված օրենքը ընդունվել էր ավելի ուշ, քան մնացածները։ Անկախ փորձագետները, որոնք դիտարկում են իրավիճակը զուտ տնտեսական տեսակետից, հակված են մտածել, որ այդ օրենքի կիրառման հետեւանքով բյուջեի համալրման հնարավոր հեռանկարն ավելի ծանրակշիռ է, քան սպասվող գների որոշ չափով բարձրացումը։ Իհարկե, ասում են նրանք, գների որոշ տատանում նկատվելու է, սակայն իրավիճակն ի վերջո գալու է հավասարակշռման կետին։ Ընդ որում, նրանց կարծիքով, այդ գործընթացն ավելի շատ կապված է ոչ այնքան առաջարկի եւ պահանջարկի խնդիրների, որքան կառավարության պաշարների եւ բենզին մատակարարողների կորպորատիվ շահերի հետ։ Բենզին ներմուծողներն ի վերջո կարող են միմյանց հետ պայմանավորվել, քանի դեռ գոյություն չունի հակամենաշնորհային օրենսդրություն։

Նշենք մի հետաքրքիր զուգահեռ։ Դատելով ռուսաստանյան մամուլի մեկնաբանությունից, Վրաստանը նույնպես ստիպված էր բարձրացնել բենզինի ակցիզը մինչեւ 15 տոկոս եւ հավելված արժեքի հարկը՝ մինչեւ 20 տոկոս։ Ըստ այդ աղբյուրների, դա արվեց Միջազգային արժութային հիմնադրամի ճնշման տակ։ Այդ կազմակերպությունը Վրաստանին տրամադրել է 113 մլն դոլար՝ ազգային տարադրամն ամրապնդելու նպատակով։ Բացառված չէ, որ նորանկախ պետությունների նկատմամբ գլոբալ քաղաքականություն անցկացնող ՄԱՀ-ը, անմասն չի մնացել նաեւ մեր հարկային քաղաքականությունից։ Եթե դա այդպես է, ապա մնացած բոլոր բանավեճերը անիմաստ են եւ բյուջեում սպասվող 3,5 մլրդ դրամը որոշիչ նշանակություն չունի։ Մանավանդ որ բյուջետային ճեղքվածքները կարելի է լրացնել բազմաթիվ այլ ձեւերով։ Այդ թվում նաեւ՝ իջեցնելով հարկերը։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930