Եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին, ապա մոտավորապես երկու շաբաթից մեզ սպասում է լույսի առատություն։ Հենց նման ժամանակահատված է, ասում են, պահանջվում, որպեսզի ՀԱէԿ-ի երկրորդ բլոկը սկսի էլեկտրաէներգիա արտադրել։ Այնպես որ պետք է սպասել համընդհանուր հրճվանք ՀԱէԿ-ի գործարկումից, ինչպես նաեւ հայրենի իշխանությունների համընդհանուր փառաբանում, քանի որ սրանք, ճիշտ է, մի փոքր ուշացումով, կարողացան կատարել նախընտրական խոստումները։ Միայն թե մարդկանց մի խումբ կա, որին «լուսավոր դարաշրջանը» խոստանում է մեծ հոգսեր եւ նույնիսկ՝ անախորժություններ։ Դրանք, ինչպես կռահում եք, մեր էներգետիկներն են, որոնք կզրկվեն բնակչությանը լույս չտալու շարժառիթներից։
Ի վերջո, ինչու մեզ լույս չեն տալիս։ Որովհետեւ մենք դրա համար չենք վճարում, ուստի, ըստ պաշտոնական վարկածի, Հայաստանի գազը։ քչացնում են, իսկ ՀԱէԿ-ի գործարկման, նորմալ աշխատանքի համար, անհրաժեշտ է 50 հերց հաճախականություն։ ՀԱԷԿ-ի գործարկումից հետո իրավիճակն էապես կփոխվի: Էներգետիկ կայունությունը պահպանելու համար «լույսի մարդիկ» պարզապես ստիպված կլինեն մեզ էլեկտրաէներգիա մատակարարել ցերեկը մի քանի ժամ եւ ամբողջ գիշեր: Իհարկե, եթե գոյություն ունենար միասնական էներգահամակարգ, ապա էլեկտրաէներգիայի ավելցուկները հնարավոր կլիներ վաճառել հարեւան պետություններին։
Իսկ այսօր լույսի հիմնական եւ գրեթե միակ սպառողները (նաեւ՝ էներգատար արտադրությունների չաշխատելու պատճառով) մենք ենք, շարքային քաղաքացիներս: Բնականաբար, այդ հանգամանքը մեր սրտերում հրճվանք է առաջացնում: Սակայն, ի՞նչ են ասելու էներգետիկները, երբ պարզ դառնա, որ բնակչությունն ինչպես եղել, այսպես էլ մնում է անվճարունակ։ Եվ ինչպես են նրանք պայքարելու չարամիտ պարտատերերի դեմ, որոնք, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինեն որպես սպառող՝ ՀԱԷԿ-ի կողմից ստեղծած լույսի առատության պայմաններում։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ