Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան լուրեր

Հոկտեմբեր 28,1995 14:43

Հոկտեմբերի 27-ին հրապարակվել է ԼՂ կառավարության որոշումը հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկման համակարգի ստեղծման եւ գործող սորտափորձարկման տեղամասերի կարգավիճակի մասին: Տեղի մասնագետները շատ են կարեւորում այս որոշումը, գտնելով, որ պետության ուշադրության կենտրոնում է հայտնվում Արցախի համար այնպիսի մի կարեւոր ճյուղ, ինչպիսին է սերմնաբուծությունը:

Այս օրերին Արցախում են գտնվում ՀՀ ժողկրթության մի խումբ մասնագետներ՝ ՀՀ գիտության եւ կրթության փոխնախարար Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Հանրապետության շրջաններում մանկավարժական կոլեկտիվներին ու համապատասխան մասնագետների հետ հանդիպումից հետո, հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի վարչակազմի շենքում հյուրերի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ու Շուշիի շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսմասվարների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն: Ինչպես ընդգծվեց խորհրդակցությունում, փորձի ամենամյա փոխանակումներ կատարելը երկուստեք փոխշահավետ է: Քննարկվել են նաեւ ԼՂՀ ժողկրթության ասպարեզում առկա մի շարք հիմնահարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Հենրիկ Գրիգորյանը:

Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031