Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Միհրանիչը գլխավոր ժողովրդավար

Հոկտեմբեր 28,1995 10:31

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակի նոր շենքում (Սպանդարյանի նախկին շրջխորհուրդ) կայացավ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հայաստանյան կենտրոնի բացումը, որի հիմնադրման դափնիները բաժանվում են չորս միջազգային եւ տեղական կառույցների միջեւ՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի հայկական ներկայացուցիչ Ռոբերտ Ռոբինսոն, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի պատասխանատու, արտգործնախարարություն եւ Երեւանի պետական համալսարան։ Ողջույնի խոսքով առաջինը հանդես եկավ պրն Ռոբինսոնը, որը ջերմ խոսքեր գտավ հայ ժողովրդի պատմության եւ այսօրվա վերաբերյալ՝ փաստելով ժողովրդավարության վճռորոշ դերը ողջ հանրության կյանքում։ Նախկին Խորհրդային Միության տարածքում առաջին անգամ է նման կենտրոն ստեղծվում, դա վկայությունն է Հայաստանում բարեփոխման գործընթացների անշրջելիության եւ այն վստահության, որ տածում են եվրոպական եւ ընդհանրապես միջազգային կազմակերպությունները մեր պետության հանդեպ։ Այնուհետեւ պատասխան խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Վարդան Օսկանյանը, նա կարեւորեց այս կրթական կենտրոնի բացումը հենց այս օրերին, ժողովրդավարության մեր ավանդույթները կարոտ են ամրակայման, մեզ տեղեկատվություն է պետք, գրականություն։

Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ժողովրդավարության հետագա ճակատագրի պատասխանատուն համարեց մեր երիտասարդությանը, իսկ մայր բուհը դարբնոցն է գիտակից նոր սերնդի։ Նորաստեղծ կենտրոնը կնպաստի ապագա իրավաբանների եւ

հասարակագետների անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածությանը թե՛ գրադարանի, թե՛ կազմակերպվելիք կլոր սեղանների, բանավեճերի ու սեմինարների մակարդակով։ Ողջույնի եւ գնահատանքի խոսքերից հետո հիմնադիր անդամները ստորագրեցին համապատասխան փաստաթղթերը, ապա կենտրոնի նորընծա ղեկավարը

խորհրդանշական կարմրածայր մկրատով հատեց կարմիր ժապավենը՝ խորհրդանշելով կենտրոնի գործնական բացումը։ Ժողովրդավարության եւ

մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն հանդիսավորությամբ նշանակվեց Վլադիմիր Մովսիսյանը՝ որպես ոչ միայն պաշտոնական եւ մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, այլեւ Հայաստանի

կյանքը լավագույնս ճանաչող գործիչ։ Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյանը, խորհրդարանական խմբակցությունների նախագահներ՝ ԱԻՄ, «Շամիրամ», Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներ, դեսպաններ։

Կենտրոնի    կառույցում ընդգրկված Լյուդմիլա Հարությունյանը նշեց, որ ավտորիտար մշակույթը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գաղափարը քայլ առ քայլ դուրս է մղում մտածելակերպից՝ վերածելով այն գեղեցիկ բառակապակցության։ Գուցե այս կենտրոնը կօգնի ժողովրդավարական մշակույթի ձեւավորմանը հայ հասարակության վարքագծում։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031